Մատչելի հղումներ

Դոնալդ Թրամփը կարծում է, որ ընտրությունները կարող են կեղծվել


ԱՄՆ-ի նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփն ասում է, թե նոյեմբերյան ընտրությունները կարող են կեղծվել։ Նրա աջակիցներն էլ պնդում են, թե արդեն իսկ կեղծում են հարցումների տվյալները՝ հօգուտ դեմոկրատ թեկնածու Քլինթընի։

ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների օրն ամենից լարվածը կարող է լինել Փենսիլվանիա նահանգում, որտեղ շատերն են Թրամփի պես հավատում, որ հարցումների արդյունքներն արդեն իսկ կեղծում են՝ ի նպաստ Հիլարի Քլինթընի։ Ինչպես Թրամփն է ասում, իր պարտությունը հնարավոր է միայն խաբեության դեպքում։

՝՝Մենք չենք հասկանում, թե որտեղից են վերցնում հարցումների նման տվյալներ՛՛, ասում է Թրամփի հավատարիմ աջակիցներից Ջոն Լարքինը։

՝՝Ում հետ զրուցել եմ, բոլորն ասում են, թե ընտրելու են Թրամփին։ Այդ պատճառով զարմանում եմ, թե ինչպես է հարցման արդյունքում նա հետ մնում իր մրցակցից՛՛, ասում է նա։

Թրամփի նախընտրական շտաբում կամավորական սկզբունքով աշխատող Սոնդրա Դալզը նույն կարծիքին է, ով ասում է, թե իր նման կամավորները, համացանցում Թրամփի կոչին հետեւելով, ընտրությունների օրը լինելու են ընտրատեղամասերում։ Այս կամավորների համար Փենսիլվանիայում այսօրվանից դասընթացներ է անցկացնում Թրիսիա Քանինգեմը։

՝՝Մենք մարդկանց զանգվածային ուժ ենք ստեղծելու ու նրանցից կազմված զանգվածային մի բանակ, որը տարածվելու է ոչ միայն այս նահանգում, այլեւ՝ ամբողջ երկրում՛՛, ասում է նա։

Քանինգեմը հավատացած է, որ իրենց լարված աշխատանքի արդյունքո՛ւմ կկարողանան խուսափել խախտումներից։ Ու քանի որ մեծ են խախտումների հարցով Թրամփի կողմնակիցների շրջանում մտահոգությունները, նրանք չեն բացառում, որ ընտրությունների օրը կարող է առկա լինել նկատելի լարվածություն ընտրատեղամասերում, ինչն էլ նշանակում է, որ կրքերը կարող են շարունակվել նոյեմբերյան ընտրություններից դեռ շատ հետո։

XS
SM
MD
LG