Մատչելի հղումներ

«Դաեշ»-ի դեմ պայքարը մեծացնում է լարվածությունը թուրքերի և քրդերի միջև


ԱՄՆ-ը քրդական ուժերին «Դաեշ»-ի դեմ պայքարում կարևորագույն աջակից է համարում, ինչը շարունակում է ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև լարվածության պատճառ հանդիսանալ:

Թուրքիայի և Սիրիայի զինյալները ԱՄՆ-ի օդային ուժերի օգնությամբ «Դաեշ» ահաբեկչական խմբավորման ուժերին դուրս են մղում սահմանամերձ Ջառաբլուս քաղաքից:

Պենտագոնի մամուլի քարտուղար Փիթըր Քուքը ասում է,- «Երեկ և այսօր Ջառաբլուսում «Դաեշ»-ի համար վատ օրեր էին: Եվ դա մասնակիորեն այժմ մեր կոալիցիայում գտնվող գործընկերների շնորհիվ է»:

Սակայն մարտերը ի հայտ են բերում ԱՄՆ-ի երկու աջակիցների տարաձայնությունները: Ըստ Թուրքիայի՝ անակնկալ հարձակումների նպատակը պետք է լինի ոչ միայն «Դաեշ»-ի, այլ նաև քրդական զինյալներին հետ մղելը:

Բրուքինգս հաստատությունից Մայքըլ Օհանլոնը ասում է,- «Թուրքիան պետք է որոշի, որ «Դաեշ»-ը ավելի մեծ վտանգ է ներկայացնում, և որ նրանց դեմ պայքարում կարելի է համագործակցել որոշ ընդդիմադիր ուժերի հետ, այդ թվում նաև որոշ քրդերի հետ: Եթե նրանք այդ ուղղությամբ քայլեր չձեռնարկեն, ապա ինձ թվում է, որ նրանք այնքան էլ չեն ուզում տապալել «Դաեշ»-ը»:

Թուրքիան «Դաեշ»-ին է մեղադրում՝ իր ժողովրդի դեմ դաժան հարձակումների համար, ներառյալ Ստամբուլի օդանավակայանի հարձակումը, որի պատճառով տասնյակ մարդիկ զոհվեցին:

Սակայն Թուրքիայի վրա հարձակում են գործել նաև «Քրդական աշխատավորական կուսակցություն» խմբավորման զինյալները:

Միացյալ Նահանգները տարանջատում է Սիրիայի քրդական ուժերին և «Քրդական աշխատավորական կուսակցություն» -ը մի բան, որը Թուրքիան չի անում: Պենտագոնը փորձում է բոլոր աջակիցների ուժերը կենտրոնացնել մեկ ընդհանուր թշնամու դեմ պայքարում:

Պենտագոնի մամուլի քարտուղար Փիթըր Քուքը ավելացնում է,- «Մենք կենտրոնացած ենք «Դաեշ»-ի վրա և հավատացած ենք՝ մեր բոլոր աջակիցները նույնպես»:

«Դաեշ»-ի դեմ պայքարում Թուրքիայի ներգրավվածությունը աճել է: Սակայն պետական մարմիններին մտահոգում է, թե արդյո՞ք Թուրքիայի դիրքորոշումը կշարունակի նույնը մնալ, երբ «Դաեշ»-ը հեռացվի սահմանից և քրդական ուժերը զբաղեցնեն Եփրատ գետի ափամերձ տարածքը:

XS
SM
MD
LG