Ջրասուզակ հետազոտողների մի խումբ հայտնաբերել է ԱՄՆ-ի Մեծ լճերում խորտակված երկրորդ ամենահին նավը։ Այն ամերիկյան արտադրության, սակայն Կանադային պատկանող նավ է, որը Օնտարիո լճում է խորտակվել 2ՕՕ տարի առաջ։
Հետազոտողների եռյակը տեղեկացրել է, որ նավի բեկորներն իրենք հայտնաբերել են Օսվեգոյի ափերին մոտ գտնվող խորը ջրերում։ Հեռվից ղեկավարվող սարքերի միջոցով նկարահանված պատկերներն ապացուցում են, որ այն 18Օ3 թվականին ուժեղ փոթորկի ժամանակ խորտակված ՝՝Վաշինգտոն՛՛ անվանումը կրող երկառագաստավոր միակայմ նավն է։
16 մետր երկարությամբ այս առագաստանավի տախտակամածին եղել է հինգ մարդ։ Նրանցից երեքը եղել են նավաստիներ, երկուսը՝ առեւտրականներ։ Բոլոր հինգ անձինք զոհվել են։ Հնդկաստանից բերված ապրանքներով բեռնված այս նավը Օնտարիո նահանգի Քինգսթոունի նավահանգստից ուղեւորվել է դեպի Նիագարա։
«Վաշինգտոն»-ը կառուցվել է Փենսիլվանիա նահանգում 1798 թվականին, որը մարդիկ ու բեռներ է տեղափոխել Նյու Յորքից դեպի Փենսիլվանիա եւ Օնտարիո։