Մատչելի հղումներ

Ի՞նչ են ուզում ասել սիրիացի մանկան աչքերը


Ի՞նչ են ուզում ասել սիրիացի մանկան աչքերը
please wait

No media source currently available

0:00 0:02:31 0:00

Կան կտավներ, որոնք մեզ են նայում դարերից ու դեռ նայելու են դարերով։ Կան լուսանկարներ, որոնք մեզ չեն նայում, բայց աշխարհին են ստիպում նայել իրենց։ Նայել ու հասկանալ, որ 21-րդ դարում արյան ու փոշու մեջ հայտնված հնգամյա մանուկը կարող է նստել լուռ, առանց լացի, նայել ու հասկանալ լռության մեջ թաքնված ուղերձը։

Հալեպի օդային գրոհների արդյունքում քանդված շենքի փլատակներից Օմրան Դաքնիշին փրկարարները դուրս են բերել երեք դիակ դուրս բերելուց հետո։ Ողջ են նաեւ այս տղայի ընտանիքի բոլոր անդամները, սակայն աչքերում մեռած է մանկական երջանկությունը, քանի որ նա ծնվել էՍիրիայի քաղաքացիական պատերազմի հետ միաժամանակ ու խաղաղության մասին պատկերացում անգամ չունի։

Սակայն ունի՞ արդյոք աշխարհը պատկերացում Սիրիայում տիրող իրավիճակի մասին։ Այսպես չեն կարծում սիրիացիները։ Այս դժոխքը պատկերացնել կարելի է միայն այս դժոխքի մեջ հայտնվելու դեպքում, ասում են նրանք։ Ահա Հալեպում մնացած փոքրաթիվ բժիշկների բաց նամակը, որով նրանք հորդորում են աշխարհին հասկանալ։ «Մենք չունենք ձեր արցունքների ու խղճահարության, նույնիսկ ոչ էլ մեզ համար ձեր աղոթքների կարիքը», գրում են նրանք ու ավելացնում, «Մեզ միայն հարկավոր է գործողության դիմելու ձեր կամքը»։

Սիրիայի հարցերով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Ստաֆան դե Միսթուրան հինգշաբթի օրը դադարեցրեց հանդիպումներից մեկը՝ Սիրիայում շրջափակման մեջ գտնվող բնակավայրեր օգնություն առաքելու գործում ցուցաբերվող դանդաղկոտությունը պատճառաբանելով։ Նա նորից կրկնեց Հալեպում մարտերը 48 ժամով դադարեցնելու իր կոչը։ Սակայն Սիրիայում իրավիճակը շատ հեռու է կարգավորվելու հնարավորությունից։ Իրավիճակ, ինչի մասին մի քանի ամիս առաջ հայտնել էր մի այլ մանուկ, որի մարմինն ալիքները դուրս էին բերել Թուրքիայի ափերից։

Այլան Քուրդին ու Օմրան Դաքնիշը այսուհետ խորհրդանիշ են իրենց տառապող հայրենիքից։ Տարբերությունը մեկն է. Այլանը մեռած էր, Օմրանը՝ ողջ։

Էլ ինչ լուսանկար, որը չպիտի կարողանա արթնացնել հույզեր, որը չպիտի կարողանա կրել ուղերձ իր մեջ։

XS
SM
MD
LG