Մատչելի հղումներ

Իրանի օդային ռազմաբազայից ռուսական ռազմաօդանավերի գործողությունները մտահոգում են ԱՄՆ-ին


Russian Airplanes from Iran's Hamedan airbase
please wait

No media source currently available

0:00 0:00:33 0:00

Սիրիայում օդային գրոհներ իրականացնելու նպատակով Ռուսաստանի կողմից իրանական ռազմաբազաներից մեկը կիրառելու փաստը տարակուսանք է առաջ բերել ԱՄՆ-ում ու տարածաշրջանում դաշնակից ուժերի շրջանում։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե ռուսական ռազմաօդանավերը թռիչքներ են իրականացրել Իրանում տեղակայված Համեդանի օդային ռազմաբազայից՝ նպատակ ունենալով հարվածել Հալեպում, Դեյր էզ Զորում եւ Իդլիբում գտնվող իսլամիստ զինյալների դիրքերին։

ԱՄՆ-ի պետքարտուղարության խոսնակը մտահոգություն է հայտնել Սիրիայի քաղաքացիական պատերազմում Ռուսաստանի աճող ներկայության կապակցությամբ։

՝՝Ցավալի է, սակայն ոչ անակնկալ՛՛, ասել է խոսնակն, ավելացնելով, ՝՝Ռուսաստանն իր գործողություններն այժմ էլ իրականացնում է Իրանի ուղղակի աջակցությամբ, հայտարարում, թե թիրախ է ընտրում ՝՝Իսլամական պետություն՛՛ եւ ՝՝Նուսրա՛՛ խմբավորումների դիրքերը, սակայն փաստորեն՝ թիրախի տակ առնում հիմնականում Սիրիայի չափավոր ընդդիմադիր ուժերին՛՛։

Ռուսաստանի կողմից իրականացվող օդային գրոհները դիտվում են որպես Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի հավատարիմ ուժերին աջակցության միջոց։ Ե՛վ Ռուսաստանին ե՛ւ Իրանին աստիճանաբար ավելի են մտահոգում Հալեպում չափավոր ապստամբ ուժերի կողմից վերջին ժամանակներս իրականացվող գործողությունները, որոնց արդյունքում վերջիններս հաջողություններ էին գրանցում Ասադի վարչակարգի դեմ ուղղված մարտերում։

Ռուսական օդուժը Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի կառավարությանը պաշտպանելու նպատակով, օդային գրոհներ է սկսել իրականացնել անցյալ տարվա սեպտեմբեր ամսից։

XS
SM
MD
LG