Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի Միլուոքի քաղաքում կիրակի գիշերը շարունակվել են անհանգստությունները


ԱՄՆ-ի Վիսքոնզին նահանգի հյուսիսային Միլուոքի քաղաքում կիրակի գիշերը, երկրորդ օրը լինելով, շարունակվում էին անհանգստությունները՝ բողոքելով ոստիկանության կողմից սեւամորթ մի տղամարդու սպանության փաստի դեմ։

Քաղաքի ոստիկանական բաժանմունքից տեղեկացնում են, որ բողոքի ցույցի ընթացքում կրակել են մի մարդու, որից հետո այստեղ է բերվել զրահապատ մեքենա՝ զոհին այստեղից հիվանդանոց տեղափոխելու համար։

Այն բանից հետո, երբ ոստիկանությունը կոչ է արել ժողովրդին ցրվել, ոստիկանության վրա են նետվել քարեր ու այլ առարկաներ։ Ըստ ոստիկանության, մեծաթիվ մարդիկ են ձերբակալվել։
Բողոքի նման ակցի էր անցկացվել նաեւ շաբաթ օրը գիշերը, երբ ոստիկաններից մեկը կրակել էր 23-ամյա մի երիտասարդի, նրան հասցնելով հրազենային վնասվածքներ կրծքավանդակի ու արմունկի շրջանում։ Ոստիկանության մեկնաբանությունների համաձայն, նշված ոստիկանը նման քայլի էր գնացել, երիտասարդի կասկածելի գործողությունների պատճառով։
Ոստիկանության պետի խոսքերով, դուրս գալով ավտոմեքենայից, երիտասարդը մի քանի մետր դիմել է փախուստի, որից հետո ոստիկանը ստիպված կրակ է բացել նրա ուղղությամբ։ Նշված ոստիկանը նույնպես սեւամորթ ամերիկացի է։ Նույն աղբյուրի համաձայն, երիտասարդը եղել է զինված ու զենքը պահել է ոստիկանի ուղղությամբ։

Միլուոքիի քաղաքագլուխ Թոմ Բարեթի խոսքերով, ոստիկանի մարմնին ամրացված տեսախցիկը նկարահանել է ամբողջ միջադեպը, որը ըստ ոստիկանության, շուտով կհրապարակվի, ապացուցելու համար իրականությունը։

Միլուոքին ունի 6ՕՕ հազար ազգաբնակչություն, որոնցից 4Օ տոկոսը սեւամորթ ամերիկացիներ են։ Նրանք հիմնականում կենտրոնացած են քաղաքի հյուսիսային հատվածում։ Տեղի բնակիչներն ասում են, թե քաղաքապետարանը չի հոգում իրենց պահանջներն ու կարիքները։ Նրանց խոսքերով, ռասայական խնդիրներն այստեղ ակնհայտ են։

XS
SM
MD
LG