Մատչելի հղումներ

Ուկրաինան ու Ռուսաստանը՝ նոր բախման վտանգի առջեւ


Ուկրաինայի զորքերը բերվել են մարտական բարձր պատրաստության եւ դատապարտում է Մոսկվային՝ Ղրիմում իր զորքերի թվաքանակը նկատելիորեն ավել։ Մոսկվան իր հերթին մեղադրում է Կիեւին՝ Ղրիմում ներխուժման փորձ կատարելու մեջ։ Ինչպես փորձագետներն են ասում, հակամարտությունն այստեղ կարող է պայթել, երբ աշխարհի ուշադրությունն այլ վայրերում է։

Երկու տարի առաջ Ուկրիանայի Անկախության հրապարակում ոստիկանությունը կրակում էր ցուցարարներին։ Այդ օրերին էր, որ մոտ տարածքի հրազենային կրակից 5Օ մարդ սպանվեց։ Դրանց արդյունքում էր, որ տապալվեց երկրի ռուսամետ նախագահ Վիկտոր Յանուկովիչի իշխանությունը, որին հաջորդեց Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցումը։

Այժմ Ուկրաինայի զինված ուժերը բերված են մարտական պատրաստ վիճակի այն մտավախությամբ, որ կարող է ծագել նոր հակամարտություն Ռուսաստանի հետ։ Ռուսաստանն, ըստ Կիեւի, զորքերի խոշորամասշտաբ կուտակումներ է կատարում Դոնբասի շրջանում եւ երկու երկրների միջեւ սահմանի երկայնքով։ Ռուսաստանն Ուկրանիայի ու Ղրիմի թերակղզու միջեւ անցումային երեք պահակակետ է փակել։ ՝՝Պոտոմակ՛՛ հիմնադրամի փորձագետներից Ֆիլիպ Քարբերի խոսքերով, զորքերի կուտակումները ներխուժում իրականացնելու հնարավորության մասին են խոսում։

՝՝Նրանք վերադասավորում են 2Օ-րդ բանակը եւ հիմնել են առաջին գվարդիայի տանկային բանակը։ Իսկ Երկրորդ աշխարհամարտից ի վեր Ռուսաստանը չի ունեցել տանկային բանակ։ Ուրեմն, կարելի է ասել, նրանք վերադառնում են՛՛։

Իսկ Ռուսաստանն Ուկրաինային է մեղադրում՝ Ղրիմում գրոհ իրականացնելու ծրագրեր կազմելու մեջ։ Մոսկվան հրապարակել է տեսագրություններ, ըստ որոնց կասկածյալ դիվերսանտները ծրագրում են ռումբային հարձակումներ իրականացնել Ղրիմում։ Նախագահ Պուտինի խոսքերով, այն ահաբեկչական մարտավարություն է։

Ուկրաինայի սահմանին գտնվող Ղրիմի Դժանկոյ քաղաքի բնակիչներն ասում են, թե իրադրությունը ներկայումս հանգիստ է։ Նրանք տեսել են ոստիկանական հսկիչ խմբեր քաղաքի որոշ հատվածներում, սակայն, ասում են նրանք, ամեն ինչ կարծես սովորական լինի։

Սակայն ինչպես փորձագետներն են ասում, նման լռությունը խոսում է այն մասին, որ կողմերը նախապատրաստվում են ինչ որ մեծ քայլի։ Ռուսաստանում պաշտպանության բնագավառի վերլուծաբանների խոսքերով էլ, եթե սկսվի լայնածավալ ճակատամարտ, այն կլինի մեծ անակնկալ աշխարհի համար։

Վերլուծաբաններից Պավել Ֆելգենհաուերը հիշեցնում է, որ ԱՄՆ-ը ներկայումս գտնվում է նախընտրական լարված պայքարի փուլում։

՝՝Նախագահ Օբաման ներկայումս անցկացնում է իր պաշտոնավարման վերջին ամիսները եւ դժվար թե դիմի լուրջ որեւէ քայլի։ Եվրամիությունը բաժանված է Բրէքզիթի, փախստականների ճգնաժամի ու առկա այլ խնդիրների պատճառով՛՛։

Սակայն հարկավոր է, որ Արեւմուտքը միասնաբար գործի՝ թուլացնելու այս նոր լարվածությունը, ասում են փորձագետները։ Գոնե, ասում են նրանք, Արեւմուտքի քաղաքական գործիչները թող սկսեն դարձնել ուշադրություն։

XS
SM
MD
LG