Մատչելի հղումներ

«Հայաստանն ունի շատ հարուստ ու երկնային մշակութային ժառանգություն», - այս խոսքերով է Հայաստանի հետ համագործակցության մասին իր պատմությունը սկսում

ԱՄՆ-ի «Smithsonian» հաստատության միջազգային կապերի բաժնի ղեկավար Մոլլի Ֆաննոնը: Նրա խոսքով, որպես համաշխարհային մշակույթի պահպանմամբ զբաղվող խոշորագույն հաստատություն, ՝՝Smithsonian՛՛-ը ցանկանում է պահպանել եւ տարածել ոչ միայն հազարամյա պատմություն ունեցող հայերի իրեղեն մշակույթը, այլեւ՝ պարը, կերակուրները, կենսակերպը, արվեստի բովանդակությունը:

Այդ նպատակով «Smithsonian» հաստատությունը Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ Հայաստանի կառավարության հետ համատեղ ծրագրեր է մշակում, որոնք ուղղված են հայկական մշակույթի պահպանմանը եւ մշակութային զբոսաշրջիկության զարգացմանը.

«Մեր նպատակն է ապահովել Հայաստանի մշակութային ոլորտի կայուն զարգացումը՝ կապելով այն մշակութային զբոսաշրջիկության հետ եւ տնտեսական նոր հնարավորություններ ստեղծելով այդ ոլորտում»:

Մոլլի Ֆաննոնի խոսքով, մշակույթի պահպանությունը զգալի տնտեսական աղբյուրներ է պահանջում, այսպիսով՝ մշակութային ժառանգության ոլորտում տնտեսական հնարավորությունների ստեղծումը շատ կարեւոր է:

Եռակողմ ծրագրի շրջանակներում «Smithsonian»-ը ստեղծել է «Իմ Հայաստան» ծրագիրը, որի նպատակն է գրգռել զբոսաշրջիկների հետաքրքրասիրությունը եւ խթանել նրանց ներգրավումը Հայաստանի մշակութային ժառանգության մեջ.

«Զբոսաշրջիկների մեծ մասը Երեւան է այցելում, լավ ժամանակ անցկացնում Երեւանում(իրոք, այն հրաշալի քաղաք է եւ զբոսաշրջիկին առաջարկելու շատ բան ունի), որից հետո միայն մեկ օրով զբոսաշրջիկներն այցելում են գյուղական վայրեր: Մեր նպատակն այդ հոսքը կանգնեցնելը չէ: Մենք ցանկանում ենք նոր զբոսաշրջիկների գրավել, որոնք հիմնականում կայցելեն ոչ թե մայրաքաղաք, այլ՝ կշրջեն Հայաստանի այլ վայրերով»:

Ֆաննոնը նշում է, որ «Smithsonian»-ը հայկական կողմի հետ միասին երկու հիմնական ուղի է մշակել՝ հյուսիսային եւ հարավային, որոնց շուրջ ստեղծվելու են ենթակառույցներ՝ թույլ տալով զբոսաշրջիկներին հաճելի եւ հարմարավետ հանգիստ վայելել Հայաստանի մարզերում՝միեւնույն ժամանակմարզերի բնակիչների համար նոր հեռանկարային աշխատատեղեր բացելով:

XS
SM
MD
LG