Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի նախագահական ընտրապայքարի կիզակետում՝ տնտեսության եւ անվտանգության հարցերը


ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում հաղթանակի դեպքում Հանրապետական կուսակցության թեկնածու Դոնալդ Թրամփը խոստանում է նվազեցնել հարկերը, տնտեսական բարգավաճում ապահովել եւ արտերկրից Միացյալ Նահանգներ վերադարձնել մի շարք ձեռնարկություններ.

«Խոստանում եմ հարկերի լայնածավալ նվազեցում, հատկապես միջին եկամուտ ունեցող ամերիկացիների համար: Դա կապահովի միլիոնավոր նոր աշխատեղերի ստեղծում: Հարուստները կվճարեն այնպիսի հարկեր, որպեսզի դրանքբացասաբար չանդրադառնան աշխատատեղերի վրա»:

Միչիգանում իր «Ամերիկան՝ առաջին տեղում» կարգախոսը տարածող Թրամփին Ֆլորիդայից պատասխանել է Դեմոկրատական կուսակցության թեկնածու Հիլարի Քլինթոնը, ում կարծիքով հիմնական շեշտը պետք է դրվի նորարարությունների եւ նոր ձեռնարկատիրության վրա.

«Եթե դուք ցանկանում եք նոր բիզնես հիմնադրել, մենք նախատեսում ենք սառեցնել ձեր ուսանողական վարձավճարները, այնպես որ դուք կարող եք նաեւ վարկ վերցնել բիզնեսի մեջ ներդրում կատարելու նպատակով»:

Այս շաբաթ Քլինթոնն անսպասելի աջակցություն էր ստացել նաեւ հենց Հանրապետական կուսակցության ներսից, որի 50 հայտնի ներկայացուցիչ բաց նամակում քննադատել են Թրամփի մոտեցումներն անվտանգության եւ աշխարհաքաղաքական հարցերում, նշելով, որ հաղթանակի դեպքում Թրամբը կլինի «Ամերիկայի պատմության մեջ ամենաանպատասխանատու նախագահը»: Հայտարարության հեղինակների թվում են ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության նախկին ղեկավարն ու Ներքին անվտանգության գործակալության նախկին երկու ղեկավարները: Ի պատասխան, Թրամփը հայտարարել է, որ իրեն քննադատողները հենց այն մարդիկ են, ովքեր «պատասխանատվություն են կրում աշխարհը վտանգավոր տեղ դարձնելու համար»:

XS
SM
MD
LG