Մատչելի հղումներ

Հալեպը կանգնած է մեծ ու վճռական ճակատամարտի շեմին


Սիրիայի կառավարությունը նոր զորամիավորումներ է ուղարկում դեպի Հալեպ՝ երկրի ամենախոշոր այս քաղաքն ապստամբ ուժերից հետ գրավելու համար։ Ապստամբ խմբավորումներն իրենց հերթին հարյուրավոր նոր զինյալներ են տեղակայում այստեղ։

Տարածաշրջանային հարցերով վերլուծաբան Ամին Սայքալն ՝՝Ամերիկայի Ձայն՛՛-ին ասել է, թե Հալեպում մեծ ճակատամարտ է սպասվում, քանի որ այս քաղաքը երկու կողմերի համար էլ վճռական է համարվում։

ՄԱԿ-ում ԱՄՆ- ի դեսպան Սամանթա Փաուերն, Անվտանգության խորհրդում հանդես գալով, հայտարարել է, թե նոր ճակատամարտը կարող է հարյուր հազարավոր քաղաքացիների կտրել արտաքին մարդասիրական օգնությունից։

Անվտանգության խորհուրդը լսումների ընթացքում ունկնդրել է սիրիական ծագումով ամերիկացի բժիշկ Զալեհ Շալուլի վկայություններն, ով ասել է, թե Սիրիայում պարբերաբար թիրախի տակ են առնվում բժշկական հաստատությունները։ Նրա խոսքերով, Հալեպում այսօր մնացել է միայն մի քանի տասնյակ բժիշկ, իսկ բնակչությունը կանգնած է մահվան վտանգի առջեւ։

ՄԱԿ-ից ստացված հաղորդագրությունների համաձայն, միջազգային այս կառույցը կոչ է անում Հալեպում անհապաղ վերականգնել ջրի ու էլեկտրականության սնուցումը, հակառակ դեպքում այստեղ գտնվող 2 միլիոն քաղաքացիների համար ՝՝հետեւանքները կլինեն սոսկալի՛՛։

XS
SM
MD
LG