Մատչելի հղումներ

 
Հայ համայնքի պարծանքի ոսկե մեդալը միանշանակ կգնա Հուրի Գեբեշյանին

Հայ համայնքի պարծանքի ոսկե մեդալը միանշանակ կգնա Հուրի Գեբեշյանին


Թեև 27 ամյա ամերիկահայ մարզուհի Հուրի Գեբեշյանին չի հաջողվել անցնել Ռիոյի Օլիմպիական խաղերի եզրափակիչ փուլ, այնուամենայնիվ նա գրավել է թե՛ հանդիսատեսի և թե՛ ժյուրիի հետաքրքրությունը իր յուրօրինակ համարներով:

27 ամյա ամերիկահայ մարզուհի Հուրի Գեբեշյանը պատմություն է մտել, որպես Օլիմպիական խաղերին կանանց մարմնամարզության սպորտաձևում առաջին անգամ Հայաստանը ներկայացրած մարզուհի: Թեև մարմնամարզուհուն չի հաջողվել տեղ զբաղեցնել 24 լավագույն մարզուհիների թվում, և ցավոք սրտի նա չի մասնակցի եզրափակչին, այնուամենայնիվ նա իր ուրույն տեղը կունենա 31-րդ ամառային Օլիմպիական խաղերում:

Հուրի Գեբեշյանը իր ելույթի ժամանակ զուգափայտերի վրա կատարել է նոր տարր՝ 360 աստիճան պտույտ կատարելով նա ստորին ձողից անցում է կատարել վերին ձողին: Ելույթն ավարտելուն պես բարձրաձայն ծափերի ներքո նա համբուրել է անհավասար փայտերը, իսկ ժյուրիի ոչ այնքան բարձր գնահատականը հանդիսատեսի դժգոհությանն է արժանացել: Զուգափայտերի վրա կատարած Հուրիի նոր տարրը կկոչվի նրա անունով՝ «Գեբեշյան»։

«Ամերիկայի Ձայն»-ի հետ հարցազրույցում Հուրին հույս էր հայտնել, որ իր ելույթը կոգեշնչի մյուսներին:

«Հույսով եմ, որ իմ օրինակը կոգեշնչի ամերիկահայ և հայաստանաբնակ այլ հայերի, որպեսզի նրանք շարունակեն այս գործը: Այս բոլոր հարցազրույցների և էլեկտրոնային էջերի նպատակն է մարզիկներին խրախուսել շարունակել իմ սկսած գործը», - ասել էր նա:

Հուրի Գեբեշյանի հիշարժան ելույթին անդրադառնալով՝ ամերիկյան հանրահայտ օրաթերթ «The Wall Street Journal»-ը գրում է, որ հայ համայնքի պարծանքի ոսկե մեդալը միանշանակ կգնա Հուրի Գեբեշյանին:

Հայ համայնքի պարծանքի ոսկե մեդալը միանշանակ կգնա Հուրի Գեբեշյանին
please wait

No media source currently available

0:00 0:01:38 0:00

XS
SM
MD
LG