2016 թ. հուլիսի 17
- «Սասնա ծռեր» կոչվող զինված խումբը գրավել է ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը և պատանդներ վերցրել
- Մեկ ոստիկան զոհվել է, ևս երկուսը՝ վիրավորվել
- «Սասնա ծռեր» կոչվող զինված խումբը պահանջում է Ժիրայր Սեֆիլյանի ազատ արձակումը և Սերժ Սարգսյանի հրաժարականը
- ՀՀ նախագահը կարգադրել է ՀԱՊԿ շրջանակներում միջոցառումների իրականացումը՝ համակարգող հանձնաժողով ստեղծել
Հուլիսի 18
- ՊՊԾ գնդում պատանդի կարգավիճակում կար հինգ ոստիկան
- Հայաստան է ժամանել ՌԴ Զինված ուժերի պատվիրակությունը
- Ոստիկանության շենքի գրոհի առաջին գիշերը խաղաղ է եղել
Հուլիսի 19
- Անցկացվել է զոհված ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանի հոգեհանգիստը
- Սարի թաղում բախում է տեղի ունեցել ոստիկանների ու քաղաքացիների միջև
- ՄԻՊ. Արձանագրվել են քաղաքացիների իրավունքների խախտման ակնհայտ դեպքեր
Հուլիսի 20
- ԱՄՆ-ը դատապարտել է զինված հարձակումը, կոչ անելով Հայաստանի իշխանություններին «զսպվածություն» ցուցաբերել
- «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Կարո Եղնուկյանը ձերբակալվել է
- Արթուր Վանոյանը հետմահու պարգևատրվել է սխրագործության համար
- Կալանավորվել է «Հիմնադիր խորհրդարանի» համակիր Խաչատուր Գիչյանը
- Բախում է տեղի ունեցել ավելի քան հարյուր ցուցարարների և ոստիկանության ուժերի միջև
- Ցուցարարները փակեցել են Տիգրան Մեծի պողոտան
Հուլիսի 21
- Ոստիկանությունը ցրել է ցույցը, բերման ենթարկել տասնյակ ցուցարարների
- Ոստիկանություն․ Բերման է ենթարկվել 136 քաղաքացի
- Վարչապետ․ Իշխանություններն ամեն ինչ անում են հարցը խաղաղ ճանապարհով կարգավորելու համար:
- Օսկանյան. «Համախմբում»-ը քաղաքական ուժերին կոչ է անում թույլ չտալ իրավիճակի սրում
- ԵՄ պատվիրակություն․ Քաղաքական փոփոխության նպատակով ուժի կիրառումն անընդունելի է
- Ֆրանսիայի դեսպանը երևանյան դեպքերի արագ և խաղաղ հանգուցալուծման հույս է հայտնում
- Մոսկվան դատապարտում է Երևանում ոստիկանության շենքի գրավումը և աջակցություն է հայտնում Հայաստանի իշխանություններին
- Շարմազանով. Պահանջների մասին այսօր ժամանակը չէ խոսել
Հուլիսի 22
- Գիշերը Խորենացի փողոցում խաղաղ էր
- Նախագահը խորհրդակցություն է անցկացրել իրավապահ մարմինների ղեկավարների մասնակցությամբ
- Դաշնակցություն. Նոր արյունահեղությունը անթույլատրելի է
- Կարո Եղնուկյանին մեղադրանք է առաջադրվել
- Ենիգոմշյան․ Զինված խմբի հետ բանակցությունները վարում է Վիտալի Բալասանյանը
- ԱԱԾ․ Ձերբակալվել է զինված խմբի հետ հանցավոր կապերի մեջ գտնվող անձանց խումբ
Հուլիսի 23
- Ազատ են արձակվել Վարդան Եղիազարյանը և Վալերի Օսիպյանը
- Զանգվածային անկարգություններին մասնակցելու համար մեղադրանք է առաջադրվել 3 անձի
- Հարուցվել է քրեական գործ՝ ոստիկանների կողմից գործադրված բռնությունների և պաշտոնեական դիրքի չարաշահման փաստերով
- Փաշինյանը կրկին լքում է Խորենացի փողոցի հարթակը
Հուլիսի 24
- Գիշերը Խորենացի փողոցում հանգիստ է անցել
- Ենիգոմշյան․ Տղաները պատրաստ չեն զիջման
Հուլիսի 25
- Ուղղաթիռ ՊՊԾ գնդի տարածքի վրա
- Զինված խմբի հետ բանակցող Վիտալի Բալասանյանին կփոխարինի Աշոտ Մինասյանը
- ԱԱԾ-ն վստահեցնում է՝ խաղաղ հանգուցալուծման ճանապարհ դեռ կա
- Ենիգոմշյան․ Բանակցային գործընթացը «սառած վիճակում է»
- Պաշտպան․ Սեֆիլյանը հայտարարել է, որ Բալասանյանը ստում է
Հուլիսի 26
- Զինված խմբի անդամներից երկուսը վիրավորվել են:
- Ոստիկանները թույլ չեն տալիս փաստաբաններին ու հարազատներին տեսակցել վիրավորներին
- Ոստիկանություն. Խորենացի փողոցից հավաքը պետք է տեղափոխել այլ վայր