Մատչելի հղումներ

Գերմանիայի Մյունխեն քաղաքի առեւտրային կենտրոններից մեկում իրականացված հրազենային հարձակման արդյունքում 9 մարդ է զոհվել։ Պաշտոնական աղբյուրների համաձայն, ոստիկանությունը սկսել է որոնման լարված աշխատանքներ։ Որոշ տվյալների համաձայն, հարձակումն իրականացվել է մի քանի հոգով։

Ականատեսները պատմել են, որ մինչ այդ նկատել են հրազեն կրող երեք մարդ։ Անցորդներից մեկը նկարահանել է այն պահը, երբ մի մարդ Մաքդոնալդ ռեստորանի մոտ վեր է բարձրացրել երկարափող զենքը ու սկսել կրակել մարդկանց խմբի ուղղությամբ։ Ոստիկանությունը կոչ է անում մարդկանց այլեւս ոչինչ չլուսանկարել ու չտեսագրել՝ կասկածյալների համար օգտակար տեղեկություն չտարածելու համար։

Քաղաքում կանգնեցվել է հասարակական տրանսպորտի ամբողջ ցանցը։ Դադարեցվել է նաեւ երկաթուղու աշխատանքը։

XS
SM
MD
LG