Մատչելի հղումներ

Կիևում ավտոմեքենայի պայթյունից զոհվել է հայտնի լրագրող Պավել Շերեմետը


Ուկրաինայում հայտնի լրագրող Պավել Շերեմետը Կիևում զոհվել է սեփական մեքենայի պայթյունի հետևանքով: Այս մասին հաղորդում է Russia Today-ը:

Մեքենան պայթել է շարժիչը գործի դնելուց մի քանի րոպե անց: Ուկրաինայի դատախազությունը կատարվածը որակել է որպես սպանություն, որն իրականացվել է նրա մեքենայում տեղադրված ռումբի միջոցով:

Շերեմետը Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով մասնագիտացած հայտնի լրագրող էր, ով վերջին հինգ տարիների ընթացքում բնակվել և աշխատում էր Ուկրաինայում: Նա աշխատում էր «Ուկրաինսկայա պրավդա» լրատվականի համար: Սպանության օրը Շերեմետը շտապում էր Радио Вести-ի եթերին:


XS
SM
MD
LG