Մատչելի հղումներ

Քերրի․ ԱՄՆ-ը և Ռուսաստանը միասնաբար են աշխատում ղարաբաղյան խնդրի կարգավորման շուրջ


Կրեմլ, 14-ը հուլիսի, 2016թ․ Վլադիմիր Պուտինն ընդունում է Ջոն Քերրիին
Կրեմլ, 14-ը հուլիսի, 2016թ․ Վլադիմիր Պուտինն ընդունում է Ջոն Քերրիին

՝՝Ազատություն՛՛ ռադիոկայան

Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրին ռուս -ամերիկյան հարաբերությունների համատեքստում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը:

NBC-ին տված հարցազրույցում Քերրին ասել է, թե Միացյալ Նահանգները և Ռուսաստանը մի շարք ուղղություններով, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ համատեղ աշխատանքներ են իրականացնում: Նա հայտնել է, որ օրերս Մոսկվա կատարած այցի ընթացքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել են ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը։ Այս մասին փոխանցում է «Ինտեֆաքս»-ը:

Հիշեցնենք, որ հուլիսի 14-15-ը ԱՄՆ-ի պետքարտուղարը այցելել էր Մոսկվա, որտեղ բանակցել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ:

XS
SM
MD
LG