Ռազմական պաշտոնյաների խոսքերով, կիրակի օրը ոստիկանների ուղղությամբ կրակ արձակած դիմակով մարդը Իրաքում ծառայություն անցած Գավին Լոնգն էր:
Ոստիկաններ Բեյթոն Ռուժին, Մոնթրելլ Ջեքսոնին և Քանզաս Սիթիի փոխվոստիկանապետ Մեթթյու Ջերալդին սպանելուց հետո, ոստիկանների հետ փոխհրաձգության ժամանակ Լոնգը սպանվել է:
Հրաձգության հետևանքով մեկ այլ փոխվոստիկանապետ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց, երկու սպա նույնպես վիրավորվել են, սակայն նրանց կյանքին վտանգ չի սպառնում:
Պետական մարմինները տեղեկություն չեն տրամադրել Լոնգոնի՝ ոստիկաններին նշանակետի տակ առնելու հնարավոր շարժառիթի վերաբերյալ:
Նախագահ Օբաման այս կապակցությամբ հեռուստատեսությամբ ելույթ է ունեցել՝ ասելով, որ նման իրադարձությունները չափազանց հաճախ են տեղի ունենում:
Նախագահական ընտրությունների թեկնածուները նույնպես անդրադարձել են այս հարցին: Դեմոկրատներից Հիլարի Քլինոնը ասել է, որ իրենց կյանքը ամեն օր վտանգի ենթարկող կանանց և տղամարդկանց նկատմամբ բռնությունն ու ատելությունը արդարացում չունեն:
Նրա հակառակորդ հանրապետական Դոնալդ Թրամփն էլ, Թվիթերի իր էջում ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին գրելով՝ «Մենք օրենք և կարգ ենք պահանջում», այսպես Թրամփն արտահայտել է երկրի լավ առաջնորդ չունենալու իր կարծիքը:
Հիշեցնենք, որ վերջին շաբաթների ցույցերի և սպանությունների ալիքը սկսվել է մոտ երկու շաբաթ առաջ՝ Բեյթոն Ռուժի ոստիկանության կողմից սևամորթ քաղաքացու սպանությունից հետո: