Մատչելի հղումներ

Հայաստանում ժամանակավորապես արգելափակվել է “Facebook”-ը


Armenia attack on police station
Armenia attack on police station

Հայաստանում կիրակի օրը որոշ ժամանակով արգելափակվել էր ‘Facebook”-ը։ Այս մասին հայտնել են Հայաստանում “Twitter” կիրառող մի շարք օգտատերեր։

Ինչպես թվային մեդիայի ինտերնետային “Mashable” կայքն է հաղորդում, Երեւանում սկսված անհանգստության ընթացքում սոցիալական ցանցները հայտնվել են թիրախում։

Կայքը հիշեցնում է, որ զինված մի խումբ Երեւանում կիրակի օրը գրոհել էր ոստիկանական բաժանմունքներից մեկը ու վերցրել մի քանի պատանդ՝ պահանջելով հունիս ամսին ձերբակալված Ժիրայր Սեֆիլյանի ազատ արձակումը։

Անվտանգության ծառայությունը նաեւ մեղադրել է պատանդառուների աջակիցներին՝ կառավարության դեմ սկսված զինված ապստամբության մասին ինտերնետով կեղծ լուրեր տարածելու մեջ։

Ինչպես կայքն է հիշեցնում, զինված խումբը պահանջել է ՝՝քաղաքական բոլոր բանտարկյալների ազատ արձակում՛՛ եւ կոչ արել Հայաստանի ժողովրդին դուրս գալ փողոցներ՝ ստիպելու կառավարությանը ներկայացնել հրաժարական։

XS
SM
MD
LG