Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի համար մրցապայքարը շարունակվում է


Մինչ հանրապետականների նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը մտորում է փոխնախագահ ընտրելու շուրջ՝ նրա դեմոկրատ հակառակորդ Հիլարի Քլինթոնը փորձում է սիրաշահել հանրապետականների ընտրողներին:

ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը պատրաստվում է ընտրապայքարը իր հետ շարունակելու համար փոխնախագահ ընտրել:

«Ես ունեմ երեք չորս հավանական թեկնածուներ: Սակայն ինձ համար ընտրությունը 2 գլխավոր թեկնածուների միջև է»:

Թրամփի հավանական երկու թեկնածուներն են Ինդիանայի նահանգապետ Մայք Փենսը.

«Ոչինչ չի առաջարկվել և ոչինչ չի ընդունվել: Սակայն մենք զրուցել ենք ԱՄՆ-ի ներկայիս դժվարությունների մասին։ Ես համոզված եմ, որ Թրամփը նախագահության լավագույն թեկնածուն է»։Եվ երկրոդ հավանական թեկնածուն Նյութ Գիգրիչն է. «Կարծում եմ, որ ես և Մայքը շուտով հեռախոսազանգ կստանանք, որից հետո մեզանից մեկը կուղևորվի Նյու Յորք, իսկ մյուսը՝ հեռուստացույցով կհետևի ընտրապայքարին»:

Մինչ Թրամփը զբաղված է փոխնախագահի ընտրությունների մտորումներով, նրա դեմոկրատ հակառակորդ Հիլարի Քլինթոնը փորձում է գրավել հանրապետականների ուշադրությունը:

Այն սրահում, որտեղ ԱՄՆ-ի նախկին նախագահ Աբրահամ Լինքոլնը վերջ է դրել ստրկությանը, Հիլարի Քլինթոնը սկսել է իր նոր հարձակումը Թրամփի հանդեպ:

«Լինքոլնի կուսակցությունը աստիճանաբար վերածվում է Թրամփի կուսակցության: Նրա ընտրարշավը ավելի պառակտող է քան երբևէ: Այն հիմնված է անվստահություն սերմանելու և ամերիկացիներին միմյանց դեմ տրամադրելու վրա»:

Քլինթոնի այս հարձակումները հաջորդել են հարցումների նոր տվյալներին, որոնց համաձայն, Այովա և Օհայո նահանգներում ձայների առավելությունը Թրամփինն է: Քլինթոնը այժմ Թրամփին զիջում է նաև Ֆլորիդայում:

ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի համար մրցապայքարը շարունակվում է
please wait

No media source currently available

0:00 0:01:27 0:00

XS
SM
MD
LG