Դալասում ոստիկանների սպանության ու ոստիկանության կողմից բռնության մասին բանավեճը գրավել են Միացյալ Նահանգների հասարակության ուշադրությունը, որը մինչ այդ կենտրանացած էր նախագահական պայքարի վրա: Բանավեճը կենտրոնանում է ազգային միասնության վրա.
«Ոչ ոք չունի բոլոր հարցերի պատասխանները, մենք դրանք պետք է գտնենք միասին՝ դա է միակ ճանապարհը»:
Վերլուծաբանների խոսքով, նոր զարգացումները Քլինթոնին թույլ են տալիս շեղել նախընտրական պայքարի ուշադրությունը էլեկտրոնային նամակագրության հետ կապված խնդիրներից: Առավել եւս, որ հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի կողմից շարունակում են մեղադրանքներ հնչել Քլինթոնի հասցեին.
«Հիլարին այնքա~ն ստախոս է: Նա այնքան կեղծ հայտարարություններ է արել՝ ամբողջը սուտ: Մենք ասում ենք. սուտ, սուտ եւ նորից սուտ»:
Այս իրավիճակում նախագահ Օբաման Հիլարի Քլինթոնին կարող է զգալի օգնություն ցուցաբերել.
«Ես պատրաստ եմ հերթափոխը փոխանցելու՝ իմանալով, որ Հիլարին պատրաստ է այն ընդունել»:
Վերլուծաբան Քայլ Քոնդիկի խոսքով, չնայած քաղաքացիներից շատերը Հիլարիին չեն վստահում, Թրամփի վարկանիշը էլ ավելի ցածր է.
«Այս պայմաններում ընտրությունը Քլինթոնի կողմից ներկայացվող կայունության եւ Թրամփի՝ արմատական փոփոխության միջեւ է եւ ընտրողները կարող են լինել ավելի պահպանողական ու հրաժարվել ռիսկի դիմելուց ՝ ընտրելով Քլինթոնին»:
Հանրապետականները սակայն ջանք չեն խնայում էլեկտրոնային նամակագրության հարցը օրակարգում պահելու համար եւ նախատեսում են հետաքննություն անց կացնել այդ հարցով: