Մատչելի հղումներ

Օբամա. Միացյալ Նահանգները միշտ կանգնած է դաշնակիցների կողքին


Միացյալ Նահանգները միշտ կանգնած է դաշնակիցների կողքին, հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Վարշավայում, որտեղ բացվել է ՆԱՏՕ-ի գագաթաժողովը.

«Որպես պայմանագրի անդամ-պետություններ, մենք ունենք պայմանագրի 5-րդ կետով նախատեսված պարտավորությունը եւ մենք երբեք չենք հրաժարվի մեր պարտականությունները կատարելուց: Սրանք սոսկ խոսքեր չեն այլ՝ գործեր»:

Անդրադառնալով գործերի՝ Օբաման նշել է, որ Միացյալ Նահանգները ավելի քան 3 միլիարդով ավելացրել է Եվրոպայի պաշտպանության համար նախատեսված ռազմական ծախսերը եւ որոշել տարածաշրջանում հերթափոխի սկզբունքով մեկ ջոկատ տեղակայել: Մասնավորապես, ՆԱՏՕ-ն պատրաստվում է ուժեղացնել ներկայությունը Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայում եւ Միացյալ Նահանգներն Օբամայի խոսքով պատրաստվում է առաջնորդել այդ գործընթացը:

«Մասնավորապես, Լեհաստանում հերթափոխով տեղակայվելու է 1,000 ամերիկյան զինվորականներից բաղկացած գումարտակ: Մեր զինվորները ուս ուսի ծառայելու են Լեհաստանի զինվորների հետ»:

Լեհաստանում է գտնվելու նաեւ նոր տեղակայվող ջոկատի հրամանատարական կենտրոնը:

XS
SM
MD
LG