Մատչելի հղումներ

Բրեգզիթը սպառնում է Եվրամիություն մտնելու Սերբիայի հույսերին


Արդեն 16 տարի է ինչ Սերբիան փորձում է դառնալ Եվրամիության անդամ երկիր: Այն բանից հետո երբ Մեծ Բրիտանիան լքեց Եվրամիությունը, այս հարցի շուրջ սերբերի մոտ տարակարծություն է առաջացել:

17 տարի առաջ ՆԱՏՕ-ի ռումբերից ավերված շենքերը սերբերին ամեն օր հիշեցնում են, Հարավսլավիայի պառակտման հետևանքով սկսված պատերազմի, լճացման և մեկուսացման մասին: Սերբիայի քաղաքացիները հույսեր են կապում երկրի՝ Եվրամիության անդամ դառնալու հետ:

«Ավելի բարվոք ու ապահով կյանք կունենանք: Պատերազմն արեց իր անելիքը, այժմ պետք է մեր տեղը գտնենք»:

Սերբիայի երազանքն է վերականգնել կորցրածը։ Եվրամիությանը միանալու հնարավորությունը նրանց համար վերքերը ամոքելու և ավելի պայծառ ապագա կառուցելու պատուհան է:

Սակայն այդ հնարավորությունը ոչ բոլորին է հրապուրում, ագարակատեր Զորան Պետրովի կարծիքով Եվրամիությանը միանալը կճնշի երկրի անհատական և ավանդական մշակույթը:

«Եթե ասեն, որ չենք կարող Եվրամիության անդամ դառնալ, ապա մեզ կհետաքրքրի թե ինչ՞ու: Դա կնշանակի, որ Եվրոպայում բազմազանության գաղափարը այլևս ընդունելի չէ»:

Եվրամիությանը միանալու Սերբիայի ջանքերը պայմանավորված են կառավարության՝ օրենքի գերիշխանության, հավասարության և բարձր աշխատավարձերի խոստումներով: Սակայն Բրեգզիթից հետո վիճակագրությունը ցույց է տալիս, որ Եվրամիությանը միանալու սերբերի ցանկությունը նվազել է: «NEDELJNIK» ամսագրից Մարքո Փրելևիցի խոսքերով, սա մի երկիր է որը գիտի, թե ինչ է լինում երբ ամեն ինչ փլուզվում է:

«Այստեղ մարդիկ գուցե ավելին են տեսնում քան Եվրոպայի մյուս հատվածներում: Նրանք ավելի շատ են անհանգստանում, որ Եվրամիությունը կարող է փլուզվել»:

Սերբերի խոսքերով, անկախ այն բանից, թե իրենք իրավացի են Եվրամիության փլուզման վերաբերյալ թե ոչ, նրանք արդեն տեսել են, թե փլուզումն ինչպես է լինում և Եվրամիության ներկայիս դրությունը հենց դա է հիշեցնում:

Բրեգզիթը սպառնում է Եվրամիություն մտնելու Սերբիայի հույսերին
please wait

No media source currently available

0:00 0:01:33 0:00

XS
SM
MD
LG