Ամերիկացիների թերևս ամենասիրելի և հայրենասիրական տոնը Միացյալ Նահանգների անկախության օրն է: Անկախության օրը խորհրդանշում է Միացյալ Նահանգների 13 գաղութների ազատագրումը Մեծ Բրիտանիայից 1776 թվականի հուլիսի 4ին և ԱՄՆ-ի կազմավորումը:
Սա ազգային տոն է, որը մարդիկ սովորաբար նշում են բացօթյա միջոցառումների, շքերթների և հրավառությունների միջոցով: Ընտանիքները սովորաբար խնջույքներ են կազմակերպում և ամեն ինչզարդարում ԱՄՆ-ի դրոշի գույներով:
Այդ օրը պետական բոլոր հաստատությունները փակ են, իսկ քաղաքական գործիչները սովորաբար դուրս են գալիս փողոց՝ շքերթների ընթացքում մարդկանց հետ շփվելու:
Սպիտակ տանը սովորաբար այս տոնի կապակցությամբ համերգ են կազմակերպում զինվորականների ընտանիքների համար:
«Ես և Միշելը պարզապես ուզում ենք ասել, որ ձեզ սիրում ենք: Այսօր մենք շնորհակալ ենք բոլորից, ովքեր ամեն օր պաշտպանում են մեր երկիրը և մեր ազատությունը: Մենք շնորհակալ ենք մեր բանակիցև մեր զինվորականների ընտանիքներից», - Բարաք Օբամա:
Նախկինում անկախության օրվա տոնախմբությունը սկսվում էր նախորդ օրը, մարդիկ խարույկ էին վառում և դրա շուրջ զրուցում ու պարում: Այժմ տոնախմբության սկիզբ է հանդիսանում բոլոր նահանգներում կատարվող հրազենի մեկ կրակոցը, ի նշան նահանգների միությանը:
Տոնախմբության ամենահիշարժան պահերից են գրեթե բոլոր նահանգներում անցկացվող հրավառությունները, որոնք սովորաբար ուղեկցվում են հայրենասիրական երգերով: Անկախության օրվա առթիվարձակված ամենախոշոր հրավառությունների շքերթը եղել է 2009 թվականին Նյու Յորքում, որի ժամանակ օգտագործվել է 22 տոննա պայթուցիկ: