Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի մահմեդականների նոր սերնդի դժվարությունները


ԱՄՆ-ի մահմեդականների նոր սերնդի դժվարությունները

Միացյալ Նահանգների մահմեդականներին մտահոգում են կրոնի ծայրահեղական լինելու վերաբերյալ քննարկումները և մահմեդականների մուտքը երկիր արգելելու կոչերը:

Միացյալ Նահանգներում բնակվում են մոտ 3 միլիոն 300 մահմեդականներ, որոնք կազմում են բնակչության 1 տոկոսը: Հաջորդ երեքից չորս տասնամյակների ընթացքում այդ թիվը կարող է կրկնապատկվել, ինչի հետևոնքով 2040 թվականին մահմեդականները կարող են դառնալ ԱՄՆ-ում երկրորդ ամենախոշոր կրոնական խումբը:

Երիտասարդ մահմեդականների խոսքերով իրենք բազմազան են: Սենթ Լյուիսի բնակիչ Օյա Ռոս Ակտասի խոսքերով իր մայրը քրիստոնյա է, իսկ հայրը՝ մահմեդական:

«Հաճախ մարդիկ փորձում են մահմեդականներին բաժանել չափավոր և ծայրահեղական խմբերի, սակայն կրոնը շատ ավելի բազմազան է: Ես կարծում եմ, որ ԱՄՆ-ում մահմեդական կրոնի շուրջ տարվող քննարկումների ընթացքում դա անտեսվում է»:

Շատ հաճախ երիտասարդ մահմեդականները կարող են բնորոշվել մի քանի ձևով, ինչպես օրինակ սոմալական ծագումով ամերիկացի Մուհամեդ Հուսսեինը:

«Դժվար է ոչ միայն մահմեդական այլ ՝ մահմեդական ամերիկացի լինելը, սոմալական ծագում ունենալը, սևամորթ լինելը, երիտասարդ լինելը, ինչպես նաև բնորոշող այնքան կերպարներ ունենալու հանգամանքը: Դա հեշտ չէ, սակայն բարեբախտաբար ես ծնվել եմ այս միջավայրում, իսկ ծնողներս, ովքեր ներգաղթել են, ստիպված են եղել մեծամասնությունից հարմարվել փոքրամասնության կարգավիճակին»:

Երիտասարդների խոսքերով մահմեդականների կողմից իրականացրած հանցանքները լրատվամիջոցների կողմից չափազանց մեծ արձագանք են ստանում:

Իրաքում ծնված Օթման Ալթալիբը ասում է, որ ԱՄՆ-ում մահմեդականների կողմից իրականացված հանցագործությունների թիվը ավելի փոքր է քան մյուս խմբավորումներինը: Նրա խոսքերով հավանականությունն ավելի մեծ է, որ դեռահասները ծայրահեղական տեսակետներ ձեռք կբերեն համացանցից:

«Իմ կարծիքով մենք մեր երեխաներին պետք է մզկիթ տանենք, որպեսզի մասնակցեն մահմեդական միջոցառումների և շփվեն այլ մարդկանց հետ»:

ԱՄՆ-ի մահմեդականների նոր սերնդին նաև մտահոգում են ծայրահեղական իսլամի մասին քննարկումները: Նրանք փոխարենը ուզում են ուշադրությունը շեղել դեպի ապագայի մասին հույսերն ու ծրագրերը:

ԱՄՆ-ի մահմեդականների նոր սերնդի դժվարությունները
please wait

No media source currently available

0:00 0:02:08 0:00

XS
SM
MD
LG