Մատչելի հղումներ

Իսրայելն ու Թուրքիան կվերականգնեն լիարժեք դիվանագիտական հարաբերությունները


Իսրայելն ու Թուրքիան հավատացած են, որ երկու երկրների միջև հարաբերությունների բարելավումը կարող է տանել տարածաշրջանում անվտանգության և տնտեսական դրական փոփոխությունների: Մինչդեռ Գազայի բնակիչների կարծիքով գործարքը ձեռնտու է միայն Իսրայելին:

Այն բանից հետո, երբ 2010 թվականին մարդասիրական օգնության նպատակով Գազա ուղևորվող թուրքական նավի նավարկությունը ընդհատվել էր Իսրայելի կողմից, ինչի հետևանքով մահացել էր 10 թուրք ակտիվիստ, երկու երկրների միջև կապերը սրվել էին: Երկուշաբթի օրը Իսրայելը ներողություն է խնդրել պատահածի համար և պատրաստ է Թուրքիային 20 միլիոն դոլար վճարել, որպես հասցրած վնասի փոխհատուցում:

Իսրայելի վարչապետ Բենջամին Նեթանյահուն ասել է, որ Թուրքիայի հետ այս գործարքը կարող է Թուրքիայի տարածքով դեպի Եվրոպա գազի արտահանման նոր ուղիներ բացել և նպաստել երկրի տնտեսությանը:

«Իսրայելը կարևոր ռազմավարական համաձայնության է եկել, ինչը մեծապես կնպաստի երկրի անվտանգությանը, տարածաշրջանային կայունությանը և Իսրայելի տնտեսությանը»:

Անկարան տեղեկացրել է, որ գործարքի շնորհիվ Գազայի շուրջ մեծածախ առևտրի սահմանափակումների մեծ մասը կվերացվեն, ինչը Թուրքիային թույլ կտա տեղափոխել մարդասիրական և ոչ ռազմական օգնություն:

Թուրքիայի Վարչապետն ասել է, որ առաջին փոխադրումը կկատարվի հուլիսի 1-ին, 10 հազար տոննա բեռով։ Այստեղ անմիջապես կսկսվեն աշխատանքները Գազայի ջրի և էլեկտրաէներգիայի ճգնաժամը լուծելու համար:

Սակայն Գազայի պաղեստինցիները այնքան էլ ոգևորված չեն գործարքի կապակցությամբ:

«Գործարքը արդար չէ պաղեստինցիների համար: Դա միայն Իսրայելին է ծառայում: Գազան միայն էլեկտրակայանի և հիվանդանոցի կարիքը չէ որ ունի, մենք շատ բաների կարիք ունենք»:

Հռոմում Իսրայելի վարչապետ Նեթանյահուի, հետ ունեցած հանդիպումից հետո ԱՄՆ-ի առաջին քարտուղար Ջոն Քերրին նույնպես լավատեսություն է հայտնել գործարքի շուրջ:

Իսրայելն ու Թուրքիան կվերականգնեն լիարժեք դիվանագիտական հարաբերությունները
please wait

No media source currently available

0:00 0:01:33 0:00

XS
SM
MD
LG