Մատչելի հղումներ

insecam.org ինտերնետային կայքը ամբողջ աշխարհում տարբեր տեղերում տեղադրված տեսախցիկներից ստացված տեսագրությունները հեռարձակում է ինտերնետում: Համակարգչային անվտանգության մասնագետներն, իմանալով կայքի մասին, դժվարությամբ են զսպում զարմանքը:

Ամերիկյան պետական հաստատությունների անվտանգությունն ապահովող Անդրե Մենդեզի խոսքով, տեղնոլոգիաների զարգացումը նոր հնարավորությունների հետ միասին նոր մարտահրավերներ է առաջ բերում.

«Արդյունքում ունենք բազմաթիվ չափազանց հարմար եւ անհրաժեշտ նորամուծություններ եւ միեւնույն ժամանակ՝ անվտանգության հսկա բացթողումներ, որոնցից էլ օգտվում են չար նպատակներ ունեցող բազմաթիվ մարդիկ»:

Մասնավոր անվտանգության ընկերության ղեկավար Թայրոն Ուիլսոնի խոսքով, առաջընթացի պայմաններում նույնիսկ անվտանգ տեխնոլոգիաները կարող են վտանգներ առաջացնել.

«Հասարակ փաստ՝ դուք կարող եք տեսնել, թե ով է գտնվում տանը՝ հարձակվելուց առաջ»:

Հազարավոր հեռարձակումներ ստացվում են Միացյալ Նահանգներից, Եվրոպայից եւ նույնիսկ Հայաստանից:

«Այս ձայնագրությունները կարող են օգտագործվել ցանկացածի դեմ: Հատկապես՝ եթե դրանք օգտագործվում են թիրախավորված», - նշում է Մենդեզը:

Վտանգն է՛լ ավելի է մեծանում, եթե տեսագրությունների տվյալները համակարգվում են քարտեզային ծրագրերի տվյալների հետ: Այս դեպքում, արդյո՞ք մենք պաշտպանված ենք.

«Բացարձակապես պաշտպանված չենք», - նշում է Մենդեզը:

Մասնագետների խոսքով, նոր աշխարհում մարդիկ պետք է գիտակցեն, որ յուրաքանչյուր նոր սարքավորում օգտագործելիս, նվազեցնում են անձնական կյանքի գաղտնիությունը ու նոր վտանգների ենթարկվում:

XS
SM
MD
LG