Չորեքշաբթի օրը Կոնգրեսի քննարկումների ժամանակ նա ասել է,- «Պարոն նախագահ, ես պատրաստ եմ այստեղից հայտարարել, որ այս կառույցը պետք է միջոցներ ձեռնարկի ահաբեկիչներին զենք ձեռք բերելուց զերծ պահելու համար»:
Նրա դեմոկրատ գործընկերները նույնպես արտահայտել են վրդովմունք՝ Օրլանդոյում կատարված վերջին իրադարձություններից հետո:
Քընեքթիքութից ընտրված սենատոր Ռիչարդ Բլումենթալը ասել է,- «Այսօր այստեղ ենք՝ լուծում գտնելու համար, և լուծումը չափազանց երկար է հետաձգվել, որպեսզի կարողանայինք կանխարգելել զենքի միջոցով կատարված բռնությունները և ատելության այնպիսի դրսևորումները, ինչպիսին պատահեց Օրլանդոյում: Գործողությունները բառերից բարձր են խոսում: Եվ երկիրը գործողությունների դիմելու կարիք ունի: Ամերիկացիների 90 տոկոսը կողմ է խելամիտ փոփոխությունների, ինչպես օրինակ Սենատի կողմից զենքի վաճառքից առաջ անցկացվող հետաքննության վերաբերյալ օրենքի ընդունմանը»:
Նյու Ջըրզին ներկայացնող սենատոր Քորի Բուքերը ասել է,- «Մենք խոսել ենք մեր գործընկերների հետ և բոլորի մտքում մի բառ է «բավական է», «բավական է», «բավական է»: Մեր ցանկացածը կտրուկ փոփոխությունը չէ: Մենք հարցի խելամիտ լուծում ենք փնտրում, որը ժողովրդի մեծամասնության համար ընդունելի կլինի»:
15 ժամ քննարկումներից հետո Մըրֆին հայտարարել է, որ Սենատի հանրապետականները համաձայնել են օրենսդրություն ընդունել, որը Հետաքննությունների դաշնային բյուրոյի՝ ահաբեկչության կասկածի ցուցակում գտնվող մարդկանց կզրկի զենք գնելու հնարավորությունից, և մեկ այլ օրենսդրություն, որը կընդարձակի զենք գնելուց առաջ կատարվող հետաքննությունը:
Այն օրից ի վեր երբ 2012 թվականի դեկտեմբերին Նյութաունի մանկապարտեզում զինված մի մարդ գնդակահարեց 20 երեխաների, Սենատում Մըրֆին դարձել է զենքի վերաբերյալ օրենքի փոփոխության ամենահամառ ջատագովը: