Մատչելի հղումներ

Թրամփը Մեղադրում է Օբամային քաղաքական կոռեկտության մեջ


Թրամփը սուր քննադատության է ենթարկում նախագահ Օբամային, Օրլանդոյի աղետալի միջադեպից հետո կտրուկ քայլերի չդիմելու պատճառով։

՛՛Դաեշ՝՝- ի եւ ՛՛ալ – Քիդայի՛՛ նման ծայրահեղական խմբավորումների նպատակ է հակադրության մեջ դնել Արեւմուտքն ու մահմեդականությունը։ Նրանց նպատակն է ինքնակոչ կերպով ստանձնել ամբողջ աշխարհում բնակվող մահմեդականների առաջնորդի տիտղոսը։ Նրանք ուզում են ինքնահաստատվել՝ աշխարհում բնակվող մեկ միլիարդից ավելի մահմեդականների աչքերում, ովքեր նրանց եւ նրանց ծայրահեղ քայլերին եւ ոչ մի կերպ չեն սատարում։ Մենք իրավունք չունենք ընկնել այս ծայրահեղականների պատրաստած ծուղակը, մենք պայքարում ենք ծայրահեղականության, այլ ոչ կրոնի դեմ՝՝,- հայտարարել էր ԱՄՆ-ի նախագահը։

՛՛ Նախագահի ելույթից կարելի էր ենթադրել, որ իմ խոսքերը զայրացրել էին նրան, սակայն նա այդ զայրույթը պետք է ուղղի ահաբեկիչների, մարդասպանների դեմ, որոնք չպետք է հայտնվեն ԱՄՆ-ում՝՝,- հայտարարել էր Դոնալդ Թրամփը։

Հանրապետականների նախագահության թեկնածուն շարունակում է պնդել, որ ԱՄՆ-ը պետք է արգելի մահմեդականների մուտք ԱՄՆ, հատկապես այն երկրներից որոնք ունեն ծայրահեղականության հետ կապված խնդիրներ։

Նշենք, Օրլանդոյի ահաբեկչությունն իրագործած, 29 ամյա երիտասարդը ծնվել է ԱՄՆ-ում՝ աֆղանստանցիների ընտանիքում։ Ըստ որոշ զեկույցների վերջինս հաճախ է այցելել միասեռականների գիշերային ակումբներ եւ օգտվել միասեռականների ծանոթության ափերից։

Սակայն ինչն է մղել 29 ամյա երիտասարդին դիմել այսպիսի մարդատյաց եւ դաժան քայլի։ Նրա նախկին կինը CNN-ին տված հարցազրույցում նշել էր, թե չի բացառում, որ վերջինս ունեցել է միասեռական հակումներ եւ այս դաժան քայլով փորձել է հաղթահարել իր իսկ բարդույթները։

Մինչդեռ վերջինիս քայլը շատերը կապում են ծայրահեղական հայացքների եւ հոմոֆոբիայի հետ։

XS
SM
MD
LG