Մատչելի հղումներ

Օրլանդոյի ահաբեկչությունը կարող է սկսել ահաբեկչությունների նոր շղթա


A rainbow ribbon, a candle and flowers for the victims of the shooting at a gay nightclub in Orlando are seen in front of the U.S. Embassy in Moscow, Russia, June 13, 2016.
A rainbow ribbon, a candle and flowers for the victims of the shooting at a gay nightclub in Orlando are seen in front of the U.S. Embassy in Moscow, Russia, June 13, 2016.

Անվտանգության եւ աշխարհաքաղաքական ռիսկերի վերլուծական ՛՛GlobalStrat՝՝ կազմակերպության ղեկավար Օլիվըր Գիթթան նշում է, որ դեռ փետրվար ամսին ձերբակալվել էին գիշերային ակումբի վրա ահաբեկչական հարձակում ծրագրող ՛՛Դաեշ՝՝-ի հետեւորդներ Ֆրանսիայում։

Այպիսի հարձակումների վտանգը նրանում է, որ ծայրահեղական այս խմբերի համախոհները կարող են հետեւել այս օրինակին՝ սկսելով նմանօրինակ ահաբեկչությունների մի ամբողջ շղթա ուղղված սեռական փոքրամասնությունների դեմ, նշում են վերլուծաբանները։

Նշենք, որ ընդհամենը 2 տարի առաջ ՛՛Դաեշ՝՝-ի գերակայության տակ հայտնված շրջաններում միասեռականները հրապարակայնորեն քարկոծվել էին եւ ցած նետվել բարձր շենքերի տանիքներից։ Մեկ ամիս առաջ ՛՛Դաեշ՝՝-ի կողմից հրապարակվել էին միասեռականների հրապարակային մահապատիժներ պատկերող լուսանկարներ։

Ահաբեկչական այս խմբավորման ամենաբնորոշ գործելակերպը, իր գործած դաժանությունների պատկերման միջոցով ուժի պատրանք ստեղծելն է՝ իր շարքերը ներգրավելով ծայրահեղական հայացքների հակված հետեւորդների։

Միասեռականները հետապնդվում են նաեւ այլ ծայրահեղական խմբավորումների կողմից։ Անցյալ օգոստոս ամսին միասեռական մի տղամարդ, ում հաջողվել էր փախչել Սիրիայից պատմել է, թե ինչ ծայրահեղ միջոցներով են պատժի ենթարկվում՝ այնուհետեւ սպանվում միասեռականներին տեղի այլ ծայրահեղական խմբավորումներ ինչպիսին է օրինակ՝ ՛՛Ալ Նուսրան՝՝։

Նշենք, որ Օրլանդոյում զոհվածների ընտանիքներին իր ցավակցությունն է հայտնել Ամերիկայի հայկական համագումարը։

՛՛Ամերիկայի հայկական համագումարը ամերիկահայ համայնքի անունից իր ցավակցությունն է հայտնում զոհվածների ընտանիքներին եւ դատապարտում՝ անհանդուրժողականություն, ատելություն եւ մարդատյացություն քարոզող այս հանցագործ քայլը՝՝ ։

XS
SM
MD
LG