Մատչելի հղումներ

Իրաքի ՛՛Փեշմերգա՝՝ կոչվող զորախումբը շարունակում է պայքարել ՛՛Իսլամական պետություն՝՝ խմբավորման դեմ


Երկու տարի առաջ Ռենաս Ռաշիդը, հրաժարվելով համաշխարհային կարգի մարզիկի հավակնություններից, համալրեց ՛՛Իսլամական պետություն՝՝ խմբավորման զինյալների դեմ պայքարող ՛՛Փեշմերգա՝՝ զորամիավորումների շարքերը։
"Իմ ազգային պարտքն էի համարում միանալ Փեշմերգային։ Այժմ ուրախ եմ, որ նրանց հետ եմ։ Ես ինձ վատ էի զգում տանը նստած, երբ իմ ՛՛Փեշմերգա՝՝ եղբայրները պայքարում էին առաջնագծում",- նշում է Փեշմերգայի հրետաձիգ Ռենաս Ռաշիդը։

Նա վերջերս մասնակցել է իսլամական զինյալներին 20 կիլոմետր հետ մղած հարձակմանը։
"Ես համեստ ընտանիքից եմ։ Ունեմ վեց եղբայր և երեք քույր։ Ապրում եմ ծնողներիս հետ։ Փեշմերգայի այլ մարտիկների նման ընտանիքս անհանգստանում է ինձ համար։ Մենք կապ ենք պահպանում հեռախոսով"։
Նա խոսում է նաև իր ընկերուհու հետ, ում ուղարկում է օգտագործված պարկուճներով հավաքված նրա անվան սկզբնատառերի լուսանկարներ։
Ռենասը մի շարք մրցանակների է արժանացել որպես մարզիկ։
"Դա իմ մանկության երազանքն էր։ Ես հասել էի որոշակի նպատակների, սակայն երբ պատերազմը սկսվեց, անմիջապես միացա Փեշմերգայի շարքերին՝ թողնելով երազանքս"։
Երբ ՛՛Իսլամական պետություն՝՝ խմբավորման դեմ պայքարը ավարտվի, նա պատրաստվում է շարունակել անավարտ թողած գործը և նույնիսկ մտադիր է ամուսնանալ։

XS
SM
MD
LG