Մատչելի հղումներ

Բրիտանիայի Brexit-ը կարող է հանդիսանալ Եվրամիության անկման սկիզբ


EU FLAGS
EU FLAGS

Վաշինգտոնի ՛՛Փյու՝՝ հետազոտական կենտրոնի եվրոպական երկրներում անցկացրած հարցման համաձայն՝ Եվրամիության ադամ երկրներում նկատելիորեն նվազել է Եվրոպական Միության հանդեպ վստահությունը, անկախ Բրիտանիայում կայանալիք հանրաքվեից։

Ֆրանսիայում Եվրամությանը դրական են վերաբերվել հարցման ենթարկվածների միայն 38 տոկոսը, սա զգալի ակում է ի համեմատ 2004-ի՝69 տոկոսին։ Իսպանիայում Եվրամիության հանդեպ վստահությունը անկում է ապրել 80-ից 47 տոկոսի։ Այսպիսով, Բրիտանիայում անցկացվելիք հանրաքվեն կարող է վերջինը չլինել։

՛՛ Ամեն ինչ կախված է, թե ինչ իրավիճակում կհայտնվի Բրիտանիան Եվրամիությունից դուրս գալուց հետո։ Եթե Բրիտանիան հայտնվի ծանր իրավիճակում, ապա դա լուրջ ուղերձ կհանդիսանա մյուսների համար։ Կարեւոր է նաեւ, թե ինչ իրավիճակում կհայտնվի Եվրոպական Միությունը, քանզի այն այժմ դիմակայում է տարբեր խնդիրների եւ Բրիտանիան դրանցից միայն մեկն է՝՝,- նշում է Լոնդոնի տնտեսագիտության համալսարանի վերլուծաբան Թիմ Օլիվերը։ Օլիվերը հավաստում է, որ Եվրամիությունից Բրիտանիայի ապահարզանը հարթ չի լինելու։

՛՛ Եվրամիությունը իհարկե կփորձի պատժել Բրիտանիային իր որոշման համար։ Բրիտանիան հավանաբար տնտեսական փոխհատուցմամբ կվճարի իր որոշման դիմաց։ Եթե Բրիտանիայի անջատումը հարթ ընթանա, ապա դրա օրինակին կարող են հետեւել նաեւ մյուս երկրները՝՝,- նշում է Օլիվերը։

՛՛Փյու՝՝ հետազոտական կենտրոնի հարցումների համաձայն Եվրամիության նկատմամբ դժգոհությունը հիմնականում պայմանավորված է փախստականների ճգնաժամով։

Բրիտանիայի անջատումը կարող է ավելի լարել իրավիճակը։ Ըստ Օլիվերի, մի քանի ճգնաժամերի համընկումը կարող է բերել Եւվրամիության գոյության ճգնաժամի։

Բրիտանիայի նախկին արտգործնախարար Վիլլիամ Հեյգը նախազգուշացրել է, որ Բրիտանիայի անջատումը կարող է շատ ավելի լայն հետեւանքներ ունենալ, ոչ միայն Եվրամիության վրա, այլ՝ այս քայլը կարող է թուլացնել Արեւմուտքի դիրքերն աշխարհում, մի բան, որից հարկավոր է ամեն գնով խուսափել։

XS
SM
MD
LG