Մատչելի հղումներ

՛՛Դաեշի՝՝-ի կողմից առևանգված եզդի կանայք


Իրաքի Սինջար քաղաքից այս եզդի կանայք իսլամիստ զինյալների գերությունից փախչելուց հետո հայտնվել են իրաքյան Քուրդիստանի այս ճամբարում։ Շատերը դեռևս գերության մեջ են որպես սեռական ստրուկներ, ինչը շարունակում է խորապես մտահոգել Վաշինգտոնին։

"Մենք գիտենք, որ մի քանի հազար կանայք դեռևս ստրկության մեջ են, և անում ենք հնարավոր ամեն ինչ, կառչում ենք ամենաչնչին տեղեկությունից անգամ, որպեսզի պարզենք, թե ինչ է պատահել այդ կանանց" նշում է պետքարտուղարի օգնական Թոմ Մալինովսկին։

Իրենց առևանգողներից փախչելուց հետո խոշտանգումների և սեռական շահագործման ենթարկված կանայք այժմ տառապում են ծայրահեղ ընկճախտից։

"Ամբողջ համայնքն է տուժել, սակայն հատկապես տառապում են այս կանայք և աղջիկները, քանի որ նրանց առևանգել և պահել են իսլամիստները։ Նրանք տառապում են խարանի զգացումից, իրենց հետ տեղի ունեցածի հոգեբանական հետևանքներից",- նշում է ՛՛Human Rights Watch՝՝ կազմակերպությունից Սքայ Ուիլըր։

Իրաքի քրդական տարածաշրջանի հիվանդանոցները անկարող են աջակցել նմանօրինակ բժշկական խնդիրների դեպքում։ Կանանցից շատերը օգնություն են ակնկալում Միացյալ Նահանգներից։

Կոնգրեսական Ջեֆֆ Ֆորթընբերրին սատարում է կրոնական փոքրամասնությունների ցեղասպանությանը ուղղված բանաձևը։

"Ցեղասպանության բանաձևի կյանքի կոչման պատճառներից մեկը անթույլատրելի լռության և անտարբերության դեմ պայքարն է։ Սեփական խնդիրներով կլանված, աշխարհում այսքան ողբերգությունների պարագայում, մեր խիղճը քարացել է, և պատշաճ չենք արձագանքում նրան, թե ինչ է տեղի ունենում Մերձավոր Արևելքում"։

Միջազգային օգնության դիմելը տուժածների միակ մտահոգությունը չէ։ Նրանց շարունակում է հուզել գերության մեջ մնացածների ճակատագիրը։

XS
SM
MD
LG