Մատչելի հղումներ

 
Դեմոկրատները փորձում են սիրաշահել լատինամերիկյան ծագումով ընտրողներին

Դեմոկրատները փորձում են սիրաշահել լատինամերիկյան ծագումով ընտրողներին


Դեմոկրատները փորձում են սիրաշահել լատինամերիկյան ծագումով ընտրողներին
Դեմոկրատները փորձում են սիրաշահել լատինամերիկյան ծագումով ընտրողներին

Հունիսի 7-ին Կալիֆորնիայում կայանալիք նախնական ընտրություններին ընդառաջ դեմոկրատները կենտրոնացած են լատինամերիկյան ծագումով ընտրողներին սիրաշահելու վրա:

Մասնակիորեն ոգևորված հանրապետականների նախագահական թեկնածու Դոնալդ Թրամփի պահվածքից՝ ԱՄՆ-ի դեմոկրատները գործուն կերպով իրենց շարքերն են ներգրավում նոր քվեարկողների:

Հարցումները ցույց են տալիս, որ Սթեֆանի Սանդովալի պես լատինամերիկյան ծագումով մեծաթիվ ընտրողների մոտ Դոնալդ Թրամփի հանդեպ հակակրանք կա, հատկապես նրա այն խոստումից հետո, որ ԱՄՆ-ի հարավային սահմանին պատ է կառուցելու:

«Ես նախկինում չափավոր և պահպանողական հայացք ունեի, սակայն տեսնելով, թե ինչպես են այս հարցերից շատերը, այդ թվում նաև Թրամփի պատ կառուցելու խոստումը ազդում մարդկանց վրա, ստիպեցին ինձ ներգրավվել»:

Որոշ դեմոկրատների հրապուրում է Սանդերսի այն խոստումը, որ նա օգնելու է կարիքավորներին: Այրիս Ալմարեզի պես շատերը գումար են տրամադրում նրա ընտրարշավին:

«Երբ ես հնարավորություն էի ունենում նվիրաբերել 15 դոլար, ես դա անպայման անում էի: Այդպես, աստիճանաբար ներգրավվեցի ընտրարշավի մեջ»:

Մեծ թիվ են կազմում նաև Հիլարի Քլինթոնի աջակիցները, որոնցից շատերը անհամբեր սպասում են քաղաքացիություն ստանալու գործընթացի ավարտին, նրա օգտին քվեարկելու համար:

ԱՄՆ-ի բնակչության 17 տոկոսը կազմում են լատինամերիկյան ծագումով ընտրողները: Նախորդ ընտրությունների ժամանակ ամեն երրորդ քվեարկողից մեկը քվեարկել է դեմոկրատների թեկնածուի օգտին, և կարծես թե պատկերն այժմ էլ նույնն է:

XS
SM
MD
LG