Մատչելի հղումներ

Խադիջա Իսմաիլովան ազատ արձակվեց Ադրբեջանում


Ադրբեջանի Գերագույն դատարանը հրահանգել է ազատ արձակել ՝՝Ազատություն՛՛ ռադիոկայանի լրագրող Խադիջա Իսմաիլովային՝ նրա կալանավորման ժամկետը 7 եւ կես տարուց կրճատելով մինչեւ 3 ու կես տարվա։

Դատարանն այս որոշումը կայացրել է մայիսի 25ին՝ լրագրողի բողոքարկումը լսելուց հետո։

Ադրբեջանի իշխանությունները Իսմաիլովային ձերբակալել էին 2Օ14 թվականի դեկտեմբեր ամսին ու հարկային խախտումների եւ յուրացումների մեղադրանքով նրան դատապարտել 2Օ15 թվականի սեպետեմբերին։ Բանտից նրան ազատելու կոչով էին պարբերաբար հանդես եկել Արեւմտյան կառավարությունների ու մարդու իրավունքների պաշտպանության միջազգային հաստատությունները։

Նրա դեմ հարուցված մեղադրանքները հիմնականում կապվում են կոռուպցիայի հետ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ընտանիքի կապը հետաքննող նրա լրագրողական գործունեության հետ։

Ոչ կառավարական կազմակերպությունները ծրագրում են մի քանի քաղաքներում մայիսի 27-ին անցկացնել Իսմաիլովային աջակցող երթեր՝ նշելու նրա ծննդյան 4Օ ամյակը։

XS
SM
MD
LG