Մատչելի հղումներ

Մերձավոր Արևելքում խաղաղության բանակցությունները խոչընդոտի են հանդիպել


Palestinian flag
Palestinian flag

Մայիսի 30-ին Ֆրանսիան նախարարների մակարդակով միջազգային հանդիպում է հրավիրել՝ 2014 թվականին ԱՄՆ-ում անցկացված խաղաղության բանակցությունները վերականգնելու միտումով:

Պաղեստինցիներն անցած կիրակի օրը նշում էին 1948 թվականին Իսրայելի հիմնադրումից հետո հարյուր հազարավոր պաղեստինցիների վտարման տարելիցը`«Աղետի օր»: Իսրայելի անկախացման 68-րդ ամյակի հաջորդ օրը պաղեստինյան տարածքներում ցույցեր էին կազմակերպվել:

Բեթղեհեմում ցուցարարները պաղեստինյան գյուղերի անվանումները կրող գնացք էին վարում: Ցույցի կազմակերպիչ Մունթեր Ամիրայի խոսքերով, իրենք հույս ունեն, որ գյուղերն իրենց կվերադարձվեն:

«Մինչ այժմ մեր հայրենիք վերադառնալը երազանք էր: Այժմ մենք ջանում ենք այդ երազանքը իրականություն դարձնել»:

Իսրայելի անվտանգության և ցուցարարների միջև ընդհարումների պայմաններում Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Մարկ Էյրոն այցելել է Ռամալլահ քաղաք, հանդիպելու պաղեստինցիների նախագահ Մահմուդ Աբբասին:

Պաղեստինցիների արտաքին գործերի նախարար Ռիյադ Ալ-Մալիքը նշել է, թե իրենք հույս ունեն, որ Ֆրանսիան հաջողության կհասնի, քանի որ միայն նրանք են այժմ այդ հարցում ջանք թափում:

Israeli air force jets
Israeli air force jets

Սակայն Իսրայելը վշտացած է անցած ամիս ՅՈՒՆԵՍԿՕ-ի ընդունած այն որոշումից, որը դատապարտում է նրանց` Ալ-Աքսա մզկիթը «գրավելու» համար: «Աստծո տան բարձունք» կոչվող այս տարածքը հրեաների ամենասուրբ վայրն է համարվում:

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտնել է, որ Իսրայելին հետաքրքրում են միայն ուղիղ բանակցությունները պաղեստինցիների հետ:

«Ես հանդիպում եմ ունեցել Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարի հետ: Ես հայտնել եմ, որ այն հանգամանքը, թե Ֆրանսիան հավանություն է տվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի աղմկահարույց որոշմանը, որը չի ճանաչում հրեաների կապը «Աստծո տան բարձունք»-ի հետ, ստվեր է նետում բոլոր այն հանդիպումների վրա, որոնք կազմակերպում է Ֆրանսիան»:

Թեև Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը նշել է խաղաղության բանակցությունների և «Դաեշ» ահաբեկչական խմբավորման ազդեցությունը կանխելու կարևորությունը, Իսրայելի և Պաղեստինի ներկայացուցիչները չեն հրավիրվել Փարիզում կայանալիք խաղաղության հարցերով անցկացվելիք հանդիպմանը:

XS
SM
MD
LG