Ռուսաստանում մասնավոր ՝՝Դոժդ՛՛ հեռուստաընկերությունը այստեղ մնացած այն մի քանի կայաններից է, որոնք պարբերաբար եթեր են արձակում Կրեմլի վարած քաղաքականությունը քննադող հաղորդումներ։
Ինչպես կայանի լրագրող հաղորդավարներից Նատալյա Շանեցկայան է ասում.
՝՝Մենք քաղաքական ուղղվածությամբ կայան չենք, ու մեր նպատակը քաղաքական հաստատությունները կամ որեւէ այլ կառույց քննադատելը չէ։ Պարզապես ուզում ենք հնարավորին չափ լինել օբեկտիվ։
՝՝Դոժդ՛՛ հեռուստակայանի հենց անկախությունն է իր կողմը հրավիրել աշխատակիցներից շատերին, ովքեր հեռացել են Կրեմլի ազդեցության տակ հայտնված մամուլի պետական ծառայություններից։
Նատալյան Շանեցկայան ասում է, որ ինքը ԷրՏե կայանից հեռացել է Ղրիմի իրադարձություններից մեկ ամիս առաց՝ զգալով, որ կայանում ինչ որ բան բացասական փոփոխություն էր կրում։
Սակայն իշխանություններին քծնող մամուլին միանալուց հրաժարումը էժան չի նստել ՝՝Դոժդ՛՛ կայանի համար։
Կայանը հայտնվեց քաղաքական ուժեղ ճնշման ներքո, երբ եթեր արձակեց Երկրորդ աշխարհամարտի ընթացքում Խորհրդային Միության որդեգրած ռազմավարությունը հարցականի տակ դնող ծրագիր, ինչի արդյունքում կաբելային ընկերությունները 2Օ14 թվականին հրաժարվեցին կայանի հետ համագործակցությունից։
Գոյատեւելու համար՝՝Դոժդ՛՛-ը ստիպված էր փոփոխության ենթարկել համացանցում բաժանորդագրվելու եղանակը։
Բաժանորդների թիվն այսօր անցել է 7Օ հազարը։ Իսկ կայանի ինտերնետային էջ են ամեն ամիս մուտք գործում միլիոնավոր մարդիկ։
Թվային մամուլի հարցերով բաժնի ղեկավար Իլյա Կլաշինն ասում է, թե իրենք հաղորդումներ են պատրաստում այն ամենի մասին, որոնք չեն հակասում Ռուսաստանի քրեական օրենսգրքին։
՝՝Սակայն Ռուսաստանի քրեական օրենսգրքի որոշ կետեր այսօր հակասում են մամուլի ազատության իրավունքին՛՛։
Եվ այս ընթացքում ՝՝Դոժդ՛՛ կայանն իր ուշադրությունն ուղղում է ավելի զվարճալի ծրագրեր պատրաստելու վրա, որը բացի հիմնականում քաղաքներում բնակվող, ազատական գաղափարներ ու բարձրագույն կրթություն ունեցող իր դիտողներից իր կողմն է գրավում երիտասարդ ավելի մեծաթիվ ակնդիրների։