Մատչելի հղումներ

 
Առանց ճառագայթման Էներգիայի ստացման ռեակտորի կառուցման բարդությունները

Առանց ճառագայթման Էներգիայի ստացման ռեակտորի կառուցման բարդությունները


Nuclear Fusion Project
Nuclear Fusion Project

Ժամանակակից ատոմային էլեկտրակայանները էներգիա են արտադրում ուրանի ատոմի տրոհման միջոցով, ինչն առաջ է բերում ջերմություն, սակայն միևնույն ժամանակ նաև՝մահացու միջուկային արտանետումներ: Հակառակ գործընթացը՝ ատոմների միաձուլումը նույնպես էներգիա է արտադրում, սակայն՝ գրեթե առանց վնասակար ճառագայթման:

Գիտնականները շատ վաղուց գիտեն, որ երկու իզոտոպների, ջրածնի, դեյտերիումի և տրիտիումի միաձուլումն արձակում է հսկայական էներգիա և չնչին ճառագայթում: Սակայն դա անելու համար անհրաժեշտ է մի քանի սանտիմետր տարածքում ունենալ այնպիսի բարձր ջերմություն ու այնպիսի ճնշում, որոնք առկա են մեր արեգակի վրա։

Ժամանակակից տեխնոլոգիական առաջընթացը դժվարությամբ, բայց այնուամենայնիվ դա հնարավոր է դարձնում: Հզոր լազերները ճնշում և ջերմություն կապահովեն մինչ հսկայական մագնիսները փոքրիկ արևին օդում կպահեն հսկայական խոռոչի ներսում:

Ատոմների միաձուլումը արտադրում է տասն անգամ ավելի շատ էներգիա, քան պահանջվում է միաձուլման համար։

Հարավային Ֆրանսիայում 1985 թվականին սկսված «ԻԹԵՐ» (ITER) ծրագիրը նպատակ ունի կառուցել ատոմների միաձուլման միջոցով էներգիա արտադրող կայան։ Ծրագիրը հանդիպում է քաղաքական, կազմակերպչական և ֆինանսական դժվարությունների:

Nuclear Fusion Project in Southern France called ITER
Nuclear Fusion Project in Southern France called ITER

Սակայն դրա գլխավոր տնօրեն, ֆրանսիացի ֆիզիկոս Բերնար Բիգոյի խոսքերով, ռեակտորը վերջապես կառուցման ճանապարհին է:

«Օրինակի համար «Քրիոստատ» կոչվող սարքը արդեն ճանապարհին է՝ Հնդկաստանից: ԱՄՆ-ի «Ջեներալ Աթոմիքս» ընկերությանն էլ հաջողվել է ուղարկել կենտրոնական սոլենոիդի առաջին բաժինը»:

Նրա խոսքերով, եթե ծրագրի ընթացքի նոր գրաֆիկը հաստատվի 7 հիմնական անդամների, այդ թվում՝ Միացյալ Նահանգների, Չինաստանի և Ռուսաստանի կողմից, ռեակտորը հավաքելու գործընթացը կարող է ավարտին հասցվել մինչև 2025 թվականը՝ առաջին փորձարկումները սկսելով 2028 թվականին:

Ռեակտորի կառուցումը միլիարդավոր դոլարներ կպահանջի սակայն, եթե այն իրեն արդարացնի, արդյունքը կլինի անգնահատելի:

XS
SM
MD
LG