Մատչելի հղումներ

Հիլարի Քիլնթընը եւ Դոնալդ Թրամփը իրենց կուսակցությունների ամենահավանական թեկնածուներն են


In this composite image, US presidential candidates Donald Trump, left, and Hillary Clinton, right, speak to supporters following strong Super Tuesday performances.
In this composite image, US presidential candidates Donald Trump, left, and Hillary Clinton, right, speak to supporters following strong Super Tuesday performances.

Հանրապետական Դոնալդ Թրամփի համար Նյու-Յորքի ընտրությունների արդյունքը մեծ հաղթանակ էր։

՛՛Նյու-Յորքը ինձ համար միշտ հատուկ նշանակություն է ունեցել։ Չկա մի այլ վայր որտեղ ես կնախնտրեյի գրանցել այսպիսի հաղթանակ։ Ես ձեզ սիրում եմ։ Վաղը առավոտյան նորից աշխատանքի կանցնենք՝՝,- հայտարարել էր Թրամփը։

Հանրապետականների հակասական թեկնածուն Նյու-Յորքում բացարձակ հաղթանակ գրանցեց իր հակառակորդներ Ջոն Քեյսիքի եւ Թեդ Քրուզի հանդեպ։

՛՛Ես հանրապետականների միակ թեկնածուն եմ, ով հանդես է գալիս դրական ուղերձով, այն է ՝ համախմբում՝՝,- հայտարարել էր Քեյսիքը Մերիլանդ նահանգի իր նախընտրական արշավում։

Դեմոկրատների ընտրություններում հաղթանակը Հիլարի Քլինթընինն էր։

՛՛ Հաղթանակը մերն է, մենք գնալով ավելի ու ավելի ենք մոտենում նախագահության առաջադրմանը։ Շնորհակալ եմ Նյու-Յորք՝՝։

Նյու-Յորքում պարտությունից հետո Բերնի Սանդերսը մարտական էր տրամադրված։

՛՛ Եթե մենք մտադիր ենք հաղթանակ գրանցել եւ կանխել հանրապետական թեկնածուների՝ մասնավորապես Դոնալդ Թրամփին Սպիտակ տուն մուտք գործելը, պետք է շարունակենք պայքարը՝՝։

Նյու-Յորքի ընտրություններում Քլինթընն ու Թրամփը իրենք իրենց ընտրելու հնարավորություն ստացան՝ Նյու-Յորքի բնակիչ հանդիսանալով։

Նյու Յորքի ընտրություններում հաղթած Հիլարի Քլինթընը եւ Դոնալդ Թրամփը իրենց կուսակցությունների ամենահավանական թեկնածուներն են։

XS
SM
MD
LG