Մատչելի հղումներ

 
Համաշխարհային բանկին մտահոգում են հարկային խախտումները, վառելիքի ցածր գները, համաշխարհային տնտեսության դանդաղ աճը

Համաշխարհային բանկին մտահոգում են հարկային խախտումները, վառելիքի ցածր գները, համաշխարհային տնտեսության դանդաղ աճը


Համաշխարհային բանկի նախագահը անհանգստություն է հայտնել համաշխարհային թույլ տնտեսական իրադրության, վառելիքի ցածր գների և հարկերի վճարումից խուսափելու նպատակով բացված որոշ մեծահարուստների գաղտնի բանկային հաշիվների վերաբերյալ:

Համաշխարհային տնտեսական կայունությունը խորապես մտահոգում է Համաշխարհային բանկի նախագահ Ջիմ Յոնգ Քիմին: Հիմնվելով աշխարհի տնտեսության դանդաղ զարգացման, վառելիքի գների անկման և դեպի Եվրոպա փախստականների մեծ հոսքի վրա՝ Քիմը նշել է, որ Համաշխարհային բանկի ծառայության պահանջարկը երբեք այսքան բարձր չի եղել:

«Այս տարի նախատեսում ենք 25 միլիարդ դոլար գումար հատկացնել միջին եկամուտ ունեցող երկրներին: Դա մեր նախատեսածից 10 միլիարդ դոլարով ավելի է»:

Նոր ծրագրի համաձայն, Համաշխարհային բանկը 150 միլիարդ դոլարի վարկ է հատկացնելու, ինչը գերազանցում է բանկի պատմության ընթացքում ոչ ճգնաժամային չորս տարիների ընթացքում տրամադրված գումարը: Քիմի խոսքերով, միայն Սիրիայի վերակառուցումը կարող է արժենալ 180 միլիարդ դոլար։ Եւ ամենավատն այն է, որ վառելիք արդյունահանող երկրները կարող են դժվարանալ համաշխարհային պարտականությունների կատարման մեջ: Բիզնեսի տնտեսության ազգային ընկերակցությունից Քեն Սայմոնսի կարծիքով, դեռ միառժամանակ վառելիքի գները կմնան ներկայիս վիճակում:

Desert oil fields of Sakhir, Bahrain.
Desert oil fields of Sakhir, Bahrain.

«Չեմ կարծում, որ վառելիքի գները նվազեն՝ հասնելով նախորդ տարեվերջի մակարդակին, սակայն դրանք դեռ կշարունակեն համեմատաբար ցածր մնալ»:

Համաշխարհային բանկի մտահոգությունների շարքին է միանում նաև հսկայական ծավալի հասնող հարկերի վճարումից խուսափողականությունը: Քիմի խոսքերով, բանկը կառավարությունների հետ ակտիվորեն աշխատում է օֆշորային հաշիվների միջոցով պետական ակտիվներից կորսված գումարները վերականգնելու ուղղությամբ:

Վաշինգտոնում կայանալիք Համաշխարհային բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի հանդիպման ժամանակ քննարկվելու են կարևոր այլ հարցեր ևս, ինչպես օրինակ Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի հնարավոր ելքը և զարգացած երկրներում ներգաղթյալների դեմ աճող բացասական հռետորաբանությունը։

XS
SM
MD
LG