Մատչելի հղումներ

ԱՄՆ. Իշխանությունների կողմից պետական միջոցների վատնումը Հայաստանի հիմնական խնդիրներից մեկն է


Միայն ազատ երկրում է հնարավոր երկրի բոլոր բնակիչների ներուժի լիակատար օգտագործումը եւ պետության վերելքը

Մարդու իրավունքների պաշտպանությունը պետության բարգավաճման գրավականն է, հայտարարել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրին, ներկայացնելով 2015-ին աշխարհում մարդու իրավունքների պաշտպանության ամենամյա զեկույցը վերաբերյալ:

«Մարդու իրավունքների նկատմամբ հարգանքը սոսկ բարոյական պարտավորություն չէ, այլ` հնարավորություն բացահայտելու երկրի հասարակության լիարժեք ներուժը եւ կառուցելու ամուր եւ բարգավաճ պետություն», - նշել է Քերրին:

Պետքարտուղարի խոսքով, միայն ազատ պայմաններում եւ իրենց իրավունքների պաշտպանելու դեպքում երկրի բոլոր բնակիչները, այդ թվում կանայք, ազգային եւ սեռական փոքրամասնությունները կարողանում են լիակատար օգուտ բերել հասարակությանը:

Զեկույցը մանրամասն կերպով անդրադառնում է բոլոր երկրներին, այդ թվում՝ Հայաստանին եւ հարեւան պետություններին: Հարավային Կովկասում մարդու իրավունքների խախտումներ ամենամեծ թվով գրանցվել են Ադրբեջանում, այդ թվում իշխանությունների կողմից խոսքի եւ ազատ իրավունքի արտահայտման լուրջ սահմանափակումներ եւ քաղբանտարկյալների առկայություն: Դրանից բացի, ըստ զեկույցի, Ադրբեջանի իշխանությունները սահմանափակում են սեփական քաղաքացիների՝ ազատ եւ արդար ընտրությունների միջոցով ղեկավարությանը փոխելու իրավունքը:

Հիմնարար ազատությունների եւ քաղաքացիական հասարակության դեմ ուղղված իշխանությունների գործողությունները լուրջ վնաս են հասցնում իրենց սեփական երկրների զարգացմանը, նշել է պետքարտուղար Քերրին.

«Ազատ արտահայտման իրավունքը ճնշող պետությունների տնտեսությունը նորարարություններ չի ստեղծում եւ աճ չի արձանագրում»:

Հայաստանում 2015-ին հիմնական խնդիրները եղել են սեփական ազդեցությունը երկրում պահպանելու եւ կողմնակիցներին հարստացնելու նպատակով իշխանությունների կողմից պետական միջոցների վատնումը, ինչպես նաեւ դատական համակարգի սահմանափակ անկախությունը: Միեւնույն ժամանակ, բարելավվել է քրեակատարողական համակարգը: Զեկույցը նաեւ ընդգծում է, որ Հայաստանի իշխանությունները լուրջ աջակցություն են ցուցաբերել սիրիահայ փախստականներին:

Հարեւան Թուրքիայում, Իրանում եւ Ռուսաստանում 2015-ին գրանցվել են մարդու իրավունքների է′լ ավելի լուրջ խախտումներ: Ռուսաստանում գրանցվել են հավաքների իրավունքի սահմանափակման, քաղաքական հետապնդումների եւ փոքրամասնությունների դեմ ճնշումների բազմաթիվ դեպքեր: Իրանի իշխանությունները նկատելիորեն սահմանափակել են մի շարք հիմնարար ազատություններ, եւ անչափահաս հանցագործների որոշ դեպքերում մահապատժի դատապարտել: Թուրքիայում կրկին սահմանափակվել է ազատ արտահայտման իրավունքը եւ քուրդ զինյալների հետ բախումների ընթացքում պետական ուժերի կողմից քաղաքացիական անձանց սպանության դեպքեր արձանագրվել:

XS
SM
MD
LG