Մատչելի հղումներ

Ղարաբաղյան հակամարտության լուծումը կողմերի ձեռքում է. Մոգերինի


"Ազատություն" ռադիոկայան

"Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար անհրաժեշտ է քաղաքական լուծում, մեր նպատակը պետք է լինի բանակցությունների վերսկսումը", Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում ԼՂ հակամարտության վերաբերյալ իր զեկուցման ժամանակ հայտարարել է Եվրամիության միասնական արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին։

«Լեռնային Ղարաբաղում ապրիլի սկզբին տեղի ունեցած իրադարձությունները կրկին հիշեցնում են, թե որքան վտանգավոր կարող է լինել ձգձգված հակամարտությունը»,- ասել է ԵՄ բարձր ներկայացուցիչը՝ շեշտելով, որ Եվրոպական Միությունը, որը սատարում է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբին, պետք ավելացնի իր ջանքերը հակամարտության կարգավորման ուղղությամբ։

«ԵՄ-ը սատարում է մադրիդյան սկզբունքների վրա հիմնված կարգավորումը, բայց լուծումը կողմերի ձեռքում է, նրանք պետք է պատրաստ լինեն կատարել ողջամիտ փոխզիջումներ խաղաղության հաստատման ուղղությամբ»,- ասել է Մոգերինին։

XS
SM
MD
LG