Մատչելի հղումներ

ՀՀ-ի նախագահ՝՝Եթե ռազմական գործողությունները շարունակվեն, ՀՀ-ը կճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը՛՛


Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը ԵԱՀԿ-ի անդամ երկրների դեսպանների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ ռազմական գործողությունները լայնածավալ մասշտաբ ստանալու դեպքում, Հայաստանի Հանրապետությունը կճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը:

Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնական կայքէջում ասվում է, որ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել ԵԱՀԿ-ի անդամ երկրների դեսպանների հետ՝ Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում ստեղծված իրավիճակի մասին տեղեկատվություն փոխանցելու, ինչպես նաև իրավիճակին համարժեք լուծումներ գտնելու ճանապարհները քննարկելու նպատակով:

Հանդիպման ժամանակ Հայաստանի Հանրապետության նախագահը ասել է, ,-«Նման մասշտաբի գործողություններ չեն գրանցվել 1994 թվականի զինադադարի հաստատումից ի վեր: Ադրբեջանը շարունակում է թիրախավորել խաղաղ բնակչությանը` օգտագործելով հրթիռահրետանային կայանքներ և հրանոթներ: Այսպես կոչված «միակողմանի զինադադարի» հայտարարումից հետո Լեռնային Ղարաբաղի բնակավայրերի ուղղությամբ աշխատել է Ադրբեջանի հրետանին: Հայաստանի Հանրապետությունը` որպես 1994 թվականի Զինադադարի համաձայնագրի կողմ, շարունակելու է լիարժեքորեն կատարել Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության ապահովման իր պարտավորությունները: Ավելին, ես հրահանգել եմ արտաքին գործերի նախարարությանը՝ աշխատել Լեռնային Ղարաբաղի հետ ռազմական փոխօգնության պայմանագիր կնքելու ուղղությամբ: Եվ այստեղ պետք է նշեմ՝ մեկ անգամ չէ, որ ես հայտարարել եմ, որ եթե, իրոք, ռազմական գործողությունները շարունակվեն և ստանան լայնածավալ մասշտաբ, Հայաստանի Հանրապետությունը կճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը»:

Այնուհետև Սերժ Սարգսյանը նշել է, որ մարտական գործողությունների հետագա սաստկացումը կարող է հանգեցնել անկանխատեսելի և անդառնալի հետևանքների՝ ընդհուպ մինչև լայնածավալ պատերազմի: Սա, բնականաբար, կազդի ոչ միայն հարավկովկասյան, այլև եվրոպական տարածաշրջանի անվտանգության ու կայունության վրա:

XS
SM
MD
LG