Մատչելի հղումներ

Ադրբեջանը հայտարարում է, թե ամրապնդում է իր դիրքերը գրավված տարածքների վրա


Բժիշկները օգնություն են ցուցաբերում 12-ամյա Գեւորգ Գրիգորյանին
Բժիշկները օգնություն են ցուցաբերում 12-ամյա Գեւորգ Գրիգորյանին

Ադրբեջանը հայտարարել է, թե դադարեցնում է Լեռնային Ղարաբաղում հանկարծակի սկսված ռազմական գործողությունները, եւ “իրեն է պահելու գործողությունների արդյունքում իր ուժերի կողմից գրավված տարածքը”:

Ադրբեջանի պաշտպանության նախարարության կայքէջում հրապարակված հայտարարության մեջ ասված է, որ “հաշվի առնելով միջազգային մի շարք կազմակերպությունների կոչերը, որոշել է միակողմանիորեն դադարեցնել կրակը, սակայն կշարունակի մարտերը, եթե Հայաստանը չդադարեցնի կրակը”:

Հայտարարության մեջ ասված է նաեւ, թե Ադրբեջանի կողմից "ազատագրված" տարածքում ուժեղացվելու է պաշտպանությունը:

Հայկական կողմը Ադրբեջանի հայտարարությունն անվանում է "ստահոդ":

Ինչպես “Նյու Յորք Թայմս” օրաթերթն է գրում, “եթե Ադրբեջանն ամրապնդի իր դիրքերը շաբաթ օրը մի քանի գյուղերի շուրջ գրավված բարձունքների վրա, այն կլինի անցած 22 տարիների ընթացքում տարածքային առաջին փոփոխությունը”:

Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակն առաջխաղացում է արձանագրել հյուսիսային ուղղությամբ, ասել է Պաշտպանության բանակի մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը:

XS
SM
MD
LG