Մատչելի հղումներ

Միացյալ Նահանգները կտրուկ դատապարտել է հրադադարի խախտումը ԼՂ շփման գծի երկայնքով


"Չկա հակամարտության ռազմական լուծում..."

Միացյալ Նահանգները կտրուկ դատապարտել է Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով հրադադարի ռեժիմի խախտումները, հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին.

"Միացյալ Նահանգները ամենախիստ ձեւով դատապարտում է Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով հրադադարի ռեժիմի լայնածավալ խախտումները, որոնք հանգեցրել են զոհերի, այդ թվում` քաղաքացիական անձանց շրջանում: Մենք ցավակցություն ենք հայտնում բոլոր տուժած ընտանիքներին: Մենք կոչ ենք անում կողմերին զսպվածություն ցուցաբերել, խուսափել իրավիճակի սրումից եւ խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը: Անկայուն իրավիճակն ապացույցն է, որ կողմերին անհրաժեշտ է անմիջապես բանակցություններ սկսել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո՝ հակամարտության համապարփակ կարգավորման վերաբերյալ:

Մենք վերահաստատում ենք, որ չկա հակամարտության ռազմական լուծում: Որպես համանախագահող երկիր, Միացյալ Նահանգները պատրաստ է հաստատակամորեն աշխատել կողմերի հետ՝ բանակցությունների միջոցով տեւական խաղաղության հասնելու նպատակով", - ասվում է ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրիի հայտարարության մեջ:

XS
SM
MD
LG