Մատչելի հղումներ

Մի շարք չեչեններ միանում են Դաեշ-ին առաջնորդվելով Ռուսաստանի հանդեպ ատելությամբ


Մի շարք չեչեններ միանում են Դաեշ-ին առաջնորդվելով Ռուսաստանի հանդեպ ատելությամբ
Մի շարք չեչեններ միանում են Դաեշ-ին առաջնորդվելով Ռուսաստանի հանդեպ ատելությամբ

Դաեշի զինյալների շարքերում մեծ թիվ են կազմում չեչեն մարտիկները: Թեև ահաբեկչական խմբավորմանը միանալու համար նրանց դրդապատճառները շատ են, չեչեն զինյալների մեծ մասը այդ որոշումը կայացրել է առաջնորդվելով Ռուսաստանի դեմ 1990-ականներից սկսված մարտերի ծնած ատելությամբ:

Հյուսիսային Կովկասի սփյուռքը Եվրոպայում ամենախոշոր մահմեդական համայնքն է, որը ներառում է հարյուր-հազարավոր մարդկանց: Նրանցից հարյուրավորները գնացել են Մերձավոր Արևելք Դաեշ ահաբեկչական խմբավորման շարքերում կռվելու նպատակով: Մինչ մեծ մասը ահաբեկչական խմբավորման հասարակ գրոհայիններ են մի քանիսը հասել են Դաեշի հրամանատարների կարգավիճակի:

Ըստ ԱՄՆ-ի Կոնգրեսի հետազոտությունների ծառայության տվյալների շատ չեչեն զինյալներ արդեն փորձված են և մարտունակ, Ռուսաստանի դեմ 1990-ականներից շարունակվող մարտերի շնորհիվ:

A member loyal to the Islamic State in Iraq
A member loyal to the Islamic State in Iraq

​Այն հանգամանքը, որ Դաեշի ազդեցությունը Սիրիայում և Իրաքում թուլանում է, կարող է Եվրոպայում անվտանգության մեծ խնդիր դառնալ Դաեշի նախկին զինյալների հետ վերադառնալու պատճառով: Դաեշի շարքերում ներգրավված են Եվրոպայում և ԱՄՆ- ում գտնվող Հյուսիսային Կովկասի երկրների սփյուռքի երրորդ սերնդի ներկայացուցիչները: Նրանք արդեն այդ երկրների քաղաքացիներ են, ինչպես օրինակ Բրյուսելի և Բոսթսոնի ահաբեկչական հարձակումները իրագործողները:

Belgium Attacks
Belgium Attacks

Նորվեգիայի պաշտպանության հետազոտությունների կենտրոնի ավագ գիտաշխատող Փիթթըր Նեսսարը «Ամերիկայի Ձայն»-ին տված հարցազրույցում ասել է, որ Դաեշին միացող շատ երիտասարդներ այդ անում են պատերազմի հետևանքով Ռուսաստանի հանդեպ զայրույթից դրդված: Նրանց այս զգացմունքերը խելամտորեն օգտագործվում են Եվրոպայում Դաեշի հավաքագրողների կողմից:

Ըստ «Ջեյմսթաուն հիմնադրամ» վերլուծական կենտրոնի Փարիզի մասնագետ Մայերբեք Վաչագաևի՝ Եվրոպայում վերջին տարիներին կազմավորված չեչենական համայնքների ներկայացուցիչների թիվը գերազանցում է 200,000-ը: Չնայած, որ Դաեշի կազմում կռվող չեչենների թվի վերաբերյալ պաշտոնական տվյալներ չկան, Վաչագաևի խոսքերով Դաեշի կազմում գտնվող յուրաքանչյուր չեչեն հրամանատար հեշտությամբ կարող է ավելի քան 250 չեչեն զինյալ ունենալ:

Մասնագետների խոսքերով արտասահմանցի շատ զինյալներ Եվրոպայից միացել են Ջայշ ալ-Մուհաջիրին վա ալ-Անսարի նման Սիրիայում չեչեն ջիհադիստների խմբավորումների: Այս խմբավորման հրամանատարներից մեկը 2008 թվականին Վրաստանի կողմից Ռուսաստանի դեմ կռվող չեչեն զինվորներից Աբու Օմար Ալ-Շիշանին (Թարխան Բատիրաշվիլի) է եղել:

Omar al-Shishani standing next to Islamic State of Iraq
Omar al-Shishani standing next to Islamic State of Iraq

ԱՄՆ-ի պետական մարմինների տվյալներով Ալ-Շիշանին մահացել է մարտին Սիրիայում օդային ռմբակոծությունների հետևանքով, սակայն Վաչագաևը հավատացած է, որ նա դեռևս ողջ է:

Մասնագետների կարծիքով, եթե Ալ-Շիշանի մահը հաստատվի ապա դա կարող է դժգոհությունների ալիք բարձրացնել, քանի որ եթե նրան փոխարինողը չեչեն չլինի ապա չեչեն զինյալների մեծամասնությունը երես կթեքի Դաեշից:

Սակայն մինչ Հյուսիսային Կովկասի հազարավոր զինյալներ միանում են Դաեշին, ոմանք էլ կազմավորում են իրենց խմբավորումները պայքարելով թե՛ Դաեշ ահաբեկչական խմբավորման, թե՛ Ասադի ուժերի դեմ: Նմանատիպ խմբավորումներից է Ռուսաստանում 2007 թվականին կազմավորված, սակայն 2012 թվականին ռուսական անվտանգության ծառայության կողմից ճնշված Շամի Կովկասյան Էմիրաթներ խմբավորումը:

Mideast Syria
Mideast Syria

​Եվրոպայից Դաեշին միանալու նպատակով Սիրիա մեկնած չեչենների մեծ մասը այնտեղ մահացել են, սակայն ոմանք էլ հետ են վերադարձել խորապես հիասթափված, որ այնտեղ տեսածը իրենց իդեալիստական ընկալմանը չի համապատասխանել: Նրանք այժմ Դաեշին դեմ հանդիսացող ամենաազդեցիկ ակտիվիստներն են:

Վաչագաևի խոսքերով, նրանք չեչենների համայնքներին պատմում են իրենց հիասթափության մասին, ինչը զգալիորեն նվազեցրել է Դաեշին միացող երիտասարդների թիվը:​

US and EU Flags
US and EU Flags

​Սակայն իհարկե ոչ բոլորն են հիասթափված Եվրոպա վերադառնում, ոմանք վերադառնում են նոր մարդկանց ներգրավելու միտումով: Եվրամիության որոշ երկրներ արդեն գործածում են Եվրոպական պարլամենտին առաջարկված Ուղևորների անունների տեղեկագիր կոչվող (Passenger Name Record) օրենսդրության ծրագիրը: Ըստ այս օրենսդրության ավիաուղիները պարտավորվում են Եվրոպական երկրներից ելումուտ անող մարդկանց անունները տրամադրել Եվրամիության երկրներին:

Այսպիսով շատ չեչեններ վախենում են ճամփորդել Թուրքիա իրենց հարազատներին այցելության, քանի որ դա Սիրիա հասնելու հիմնական ուղին է համարվում: Վաչագաևի խոսքերով, որքանով իրեն հայտնի է չեչեն զինյալներից ոչ ոք չի կարողացել խուսափել Եվրոպայի իրավապահ մարմիններից Սիրիա ու Իրաք ճամփորդելուց հետո: Եվրոպա մուտք գործելիս նրանք բոլորը ձերբակալվել են կամ կալանավորվել:

XS
SM
MD
LG