Մատչելի հղումներ

Ավարտվեց այցը Բոստոնում. Սկսվեց գագաթաժողովը Վաշինգտոնում


Հայաստանի նախագահի գլխավորած պատվիրակությունն ավարտեց Բոստոն կատարած այցը ու մեկնեց Վաշինգտոն: Այստեղ Հայաստանի նախագահը 5Օ այլ երկրների առաջնորդների հետ միասին մասնակցելու է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հրավիրած Միջուկային հարցերով գագաթաժողովին: Սակայն մինչ այդ պատվիրակությունը Բոստոնում այցելեց նախկին Սենատոր Էդուարդ Քենեդիի անվան հաստատություն:

Էդուարդ Քենեդիի անվան հաստատությունը շահույթ չհետապնդող հաստատույուն է ու թանգարան, հիմնադրվելէ 2ՕՕ9 թվականին: Կրում է նախկին սենատոր Էդուարդ (Թեդ) Քենեդիի անունը: Նպատակն է հանրությանը կրթել ԱՄՆի կառավաորությունում Սենատի կարեւեւոր դերի մասին:

Էդուարդ Քենեդիի անվան այս հաստատությունը գտնվում է նրա եղբոր` ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջոն Քենեդիի նախագահական գրադարանի ու թանգարանի հարեւանությամբ:

Հայաստանի նախագահին ու պատվիրակությանն ընդունեց Էդուարդ Քենեդիի այրին` Վիկտորիա Քենեդին: Այստեղ ներկայացվեց սենատորի անցած ուղին, որը 3Օ տարեկանից մինչեւ 77 տարեկանում իր մահը եղել է ԱՄՆ-ի սենատոր ու ճանաչված եղել որպես հայանպաստ քաղաքական գործիչ: Հուշերի մատյանում Հայաստանի նախագահի արձանագրությունում ասված է. “Ինձ համար պատիվ է լինել Էդուարդ Քենեդիի անվան հաստատությունում, մեծ ամերիկացի, որն իր գործունեությամբ լիովին արժանի է կոչվելու “Հայաստանի բարեկամ””:

Ամերիկայի հայկական համագումարի տնօրենների խորհրդի նախկին նախագահ Էնթընի Բարսամյանը կարեւորում է Հայաստանի նախագահի կողմից հայաշատ Մասաչուսեթս կատարած այցը, այն համարելով հայ համայնքի ու Հայաստանի հետ կապերի, ինչպես նաեւ Հայաստանի ու Մասաչուսեթս նահանգի միջեւ տնտեսական, կրթական ու տեխնոլոգիական բնագավառներում ավելի խորը համագործակցության գրավական: Ի դեպ, ասում է նա, Մասաչուսեթսի նահանգապետի ու Հայաստանի նախագահի հանդիպման ընթացքում քննարկվել են տեխնոլոգիական բնագավառում համագործակցելու հետ կապված հարցեր, երբ Հայաստանը մեծ հետաքրքրություն է ցուցաբերում հենց այս բնագավառում:

Մասաչուսեթսի Միդլսեքս մարզի ոստիկանապետ`շերիֆ Փիթըր Քուդուջյանը "Հայաստանի գործող նախագահի" այցը Մասաչուսեթս համարում է պատմական, որը կապում է տեղի հայերին Հայաստանի հետ: "Սա ոչ միայն քաղաքական քայլ էր, այլ նաեւ ոգեշնչող: Սա մի քայլ էր, որը ավելի կհամախմբի տեղի հայությանը հնարավորինս ավելի աջակցելու Հայաստանին ու Արցախինա , ասում է նա" :

Եվ այսպես, Հայաստանի պատվիրակությունը մեկնեց Վաշինգտոն: Այստեղ սկսվել է Միջուկային անվտանգության հարցերով միջազգային երկօրյա գագաթաժողովը:

XS
SM
MD
LG