Մատչելի հղումներ

Նոր զարգացումներ կան Բելգիայում և Ֆրանսիայում ահաբեկչական հարձակումների հետաքննության գործում


Նոր զարգացումներ կան Բելգիայում և Ֆրանսիայում ահաբեկչական հարձակումների հետաքննության գործում

Բելգիայում և Ֆրանսիայում ահաբեկչական հարձակումների գլխավոր կասկածյալները համաձայնել են համագործակցել պետական մարմինների հետ: Ստացված վերջին տեղեկությունների հետևանքով խստացվել են Բելգիայի վարչապետի անվտանգության միջոցները:

Բելգիայում և Ֆրանսիայում ահաբեկչական հարձակումների մեղադրանքով ձերբակալված երկու գլխավոր կասկածյալները համաձայնել են համագործակցել Ֆրանսիայի պետական մարմինների հետ:

Salah Abdeslam
Salah Abdeslam

​Բելգիայում ծնված 26 ամյա Ֆրանսիայի քաղաքացի Սալահ Աբդեսլամը ում ձերբակալել էին Ֆրանսիայում 130 մարդու կյանք խլած ահաբեկչական հարձակումը կազմակերպելու կասկածանքով՝ իր փաստաբան Սեդրիք Մոսսի միջոցով հայտնել է այն մասին, որ նա համաձայն է համագործակցել Ֆրանսիայի պետական մարմինների հետ և ցանկանում է Բելգիայից Ֆրանսիա տեղափոխվել:

Մարտի 23-ին ձերբակալվել է նաև Ռեդա Քրիքեյը, ով կասկածվում է Բելգիայում ահաբեկչական գործողությունների կազմակերպման մեջ: Նա նույնպես համաձայնել է համագործակցել պետական մարմինների հետ, ինչի արդյունքում Քրիքեյի հաղորդած տեղեկության հիման վրա Ֆրանսիյի և Բելգիայի սահմանին մոտ անտառային հատվածում հինգշաբթի օրը որոնողական աշխատանքներ են սկսվել:

French soldiers patrol outside the Paris hall of Justice, March 30, 2016 while Frenchman Reda Kriket is being questioned
French soldiers patrol outside the Paris hall of Justice, March 30, 2016 while Frenchman Reda Kriket is being questioned

Բրյուսելում 32 մարդու կյանք խլած ահաբեկչական հարձակման հետաքննության ընթացքում ձեռք բերված վկայությունների արդյունքում, Բելգիայի վարչապետ Չարլզ Մայքըլի տան և գրասենյակի անվտանգության միջոցները խստացվել են:

Բելգիայի և Ֆրանսիայի հետախուզության համագործակցության շնորհիվ հնարավոր է եղել կանխել ևս մեկ հնարավոր հարձակում:

Փարիզի դատախազ Ֆրանսուա Մոլինսը հայտնել է, որ Բելգիայի վարչապետի տան և գրասենյակի հատակագծերը գտնվել են ահաբեկչության մեջ կասկածյալներից մեկի բնակարանի հարակից աղբամանում գտնված համակարգչի մեջ:

Paris chief prosecutor Francois Molins
Paris chief prosecutor Francois Molins

Նրա խոսքերով,- «Չնայած, որ կոնկրետ նշանակետ չի հայտնաբերվել այնուամենայնիվ այս տեղեկությունը վկայում է այն մասին, որ մեզ հաջողվել է կանխարգելել ծրագրվող նոր ահաբեկչություն, որի մասին վկայում են ՝հայտնաբերված զենքերը, պայթուցիկները, անօրինական գործողություններ ձեռնարկելու նպատակով ձեռք բերված հեռախոսները, գողացված անձնագրերը և նույնիսկ դեպի Ֆրանսիա ու Եվրոպա ճամփորդելու ծրագրերը»:

Եվրոպայի վերջին երկու խոշոր ահաբեկչությունների զոհ դարձած Բելգիայի և Ֆրանսիայի կառավարությունները միասնաբար պայքարում են իրենց երկրներում Դաեշի հետ կապ ունեցող բոլոր անձանց գտնելու և պատժելու համար:

XS
SM
MD
LG