Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի հանրապետականների թեկնածուները հրաժարվում են միմյանց աջակցել


Republican presidential candidates
Republican presidential candidates

Պայքարը ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի համար թեժանում է թեկնածուներին ստիպելով փոխել իրենց նախկինում բարձրաձայնած որոշումները: Դոնալդ Թրամփն էլ հայտնվել է մեկ այլ աղմկահարույց քննարկման կիզակետում:

Երեքշաբթի օրը ԱՄՆ-ի նախագահության հանրապետական թեկնածուները անհատական հարցազրույցներ ունեցան ուղիղ եթերում: Չնայած այն բանին, որ երեք թեկնածուներն էլ ընտրարշավի սկզբում ասել էին, թե կաջակցեն հանրապետականների հաղթող թեկնածուին պատկերն այժմ այլ է:

Ohio Gov. John Kasich
Ohio Gov. John Kasich

Ջոն Քեյսիքի խոսքերով, ընտրապայքարի ընթացում տեղի ունեցած որոշ իրադարձություններ իրեն անհանգստացրել են, այդ իսկ պատճառով նա որոշել է սպասել հետագա իրադարձությունների ծավալմանը:

Ջոն Քեյսիքը ասում է,- «Պետք է տեսնեմ, թե ինչ կլինի, եթե հաղթող թեկնածուն մեկն է ով երկրին կվնասի և այն կպառակտի, ապա ես չեմ կարող նրա կողքին կանգնել»:

Թեդ Քրուզը նույնպես ասել է թե այդ հարցում դեռ չի կողմնորոշվել, սակայն թերևս այլ դրդապատճառներով:

Ted Cruz
Ted Cruz

Նրա խոսքերով,- «Ես չեմ աջակցի մի մարդու ով ընտանիքիս կամ կնոջս է վատաբանում: Կարծում եմ, որ մեր ընտանիքները այս ամենից պետք է դուրս մնան: Ես ուզում եմ որ այս ընտրապայքարը կենտրոնացած լինի ԱՄՆ-ի դեմ ծառացած խնդիրների լուծման վրա»:

Դեռևս սեպտեմբերին Դոնալդ Թրամփը ստորագրել էր փաստաթուղթ ըստ որի, պարտավորվում էր աջակցել հանրապետականների հաղթող թեկնածուին: Սակայն այն հարցին, թե արդյո՞ք նա կաջակցի հաղթող թեկնածուին երեկ նա պատասխան չուներ:

Corey Lewandowski & Donald Trump
Corey Lewandowski & Donald Trump

Դոնալդ Թրամփը ասել է,-«Ես այլևս վստահ չեմ այդ հարցում: Սպասենք և տեսնենք, թե իրադարձություններն ինչպես կզարգանան»:

Անդրադառնալով իր ընտրարշավի կազմակերպիչ Քորի Լևադովսկու դեմ հարուցված գործին, որում նա մեղադրվում է լրագրողուհու հանդեպ ուժի կիրառման մեջ, Թրամփը պաշտպանել է նրան՝ նշելով, որ վերջինս որևէ սխալ բան չի արել։

Դեմոկրատների թեկնածու Հիլլարի Քլինթոնի կարծիքով հենց Դոնալդ Թրամփն է պատասխանատու իր արշավների ժամանակ կատարվող բոլոր միջադեպերի համար:

Bernie Sanders & Hillary Clinton
Bernie Sanders & Hillary Clinton

Նա ասել է,- «Իմ կարծիքով այն օրից, ինչ Դոնալդ Թրամփը մասնակցում է ընտրապայքարին նրա հաղորդած ուղերձը շատ բացասական է»:

Բեռնի Սաներսն էլ ասել է, թե Դոնալդ Թրամփի առումով իրեն անհանգստացնում է այն, որ նրա ընտրարշավի շուրջ բռնությունների շատ դրվագներ կան:

Չնայած նրա շուրջ պտտվող բոլոր հակասություններին Դոնալդ Թրամփը շարունակում է հանրապետականների առաջատար թեկնածուն մնալ:

Իսկ դեմոկրատների թեկնածու Բեռնի Սանդերսը հույս ունի Վիսքոնսինում հաղթանակ տանելով՝ ամրապնդել իր դիրքերը կուսակցության առաջատար թեկնածու Հիլլարի Քլինթոնի հետ պայքարում:

ԱՄՆ-ի հանրապետականների թեկնածուները հրաժարվում են միմյանց աջակցել
please wait

No media source currently available

0:00 0:01:55 0:00

XS
SM
MD
LG