Մատչելի հղումներ

Հայաստանի պատվիրակությունը շարունակում է հանդիպումները Բոստոնում


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը, երեքշաբթի օրը Բոստոնում այցելեց Մասաչուսեթսի Տեխնոլոգիաների հաստատություն: Դեռեւս 1861թվականին հիմնադրված այս հաստատության նպատակը գիտության, տեխնոլոգիաների ու այլ բնագավառներում ուսանողներին կրթելն է, ովքեր 21րդ դարում լավագույնս կծառայեն ոչ միայն ԱՄՆ-ին, այլ նաեւ աշխարհի այլ պետությունների: Հաստատությունն ունի մոտ 1ՕՕՕաշխատակից 11հազար ուսանող, եւ ավելի քան 13Օ հազար կենդանի շրջանավարտներ:

Հաստատության ռեկտոր Ռաֆայել Ռայֆը հայաստանյան պատվիրակության անդամներին ներկայացրեց նոր ծրագրերը, ու գլխավոր նպատակները: Հիշեցրեց, որ այստեղ են կատարվել աշխարհի ամենակարեւոր հայտնաբգործություններից շատերը` պենիցիլինի ու Ա կենսանյութի առաջին քիմիական սինթեզը, ռադարների զարգացումը եւ հետապնդող համակարգերի ստեղծումը, նավիգացիոն համակարգերը, եռաչափ տպիչ սարքերը: Այստեղ է առաջ քաշվել անընդհատ տարածվող տիեզերքի գաղափարը:

Հաստատության տարբեր հատվածներում պատվիրակությանը ներկայացվեցին ծրագրեր, ցուցադրվեցին օրինակներ: Հատկապես հետաքրքրական են երեխաների մտավոր ունակություններն ու արագ դատողությունը զարգացնելուն միտված ծրագրերը, նաեւ նրանք, որոնք ստեղծում են իրենք` երեխաները:

Այս հաստատության ներկայումս կենդանի շրջանավարտները հիմնել են ավելի քան 3Օ հազար ընկերություններ, ապահովել 4 միլիոն 6ՕՕ հազար աշխատատեղ: Ապահովել են մոտ երկու տրիլիոն դոլարի եկամուտ: Այն աշխարհի ամեանխոշոր տնետեսությունների շարքում իր ծավալներով 1Օրդ տեղում է:

"Այսօր համաշխարհային տնտեսությունը հիմնված է գիտելիքի վրա, և Հայաստանի համար հույժ կարևոր է լրջորեն ներկայացված լինել աշխարհի առաջատար ստեղծագործողների, գիտնականների և նորարարների շարքում, ինչը հնարավորություն կտա Հայաստանին, տնտեսապես հարուստ երկրներին համաքայլ, մասնակցել աշխարհի առաջընթացին":

Այսպես է ասված “Լույս” հիմնադրամի կայքում: Հիմնադրամը ստեղծվել է նախագահի ջանքերով եւ հենց այստեղ էլ նա հանդիպեց հայ մի քանի տասնյակ գիտնականների ու ապագա գիտնականների, ովքեր ներկայումս սովորում են կամ արդեն ավարտել են ամերիկյան 8 համալսարաններ` ”Լույս” հիմնադրամի ֆինանսավորմամբ:

"Լույս"-ը փոխառություն կամ կրթաթոշակ է շնորհում աշխարհասփյուռ հայ ուսանողներին` աշխարհի առաջատար բուհերում սովորելու համար:

Ինչպես Անի Վանեսյանն է ասում, ինքը “Լույս”-ի շրջանավարտ է: Նա այսօր կենսաֆիզիկայի մագիստրոսի աստիճան ունի:

Նարեկ Թովմասյանն էլ այն հարյուրավոր հայերից է, որոնց կրթության համար կարեւոր դեր է ունեցել “Լույս” հիմնադրամը: Նարեկը հավատում է, որ ձեռք բերած գիտելիքները ինչ որ ժամանակ կկիրառի նաեւ Հայաստանում:

Վերջում գալա ընթրիքի ժամանակ հայ երիտասարդ գիտնականներից մի քանիսը ներկայացրին իրենց նորարարությունները` շնորհակալություն հայտնելով “Լույս” հիմնադրամին:
Ելույթով հանդես եկավ նաեւ Հայաստանի նախագահը:

Հայաստանյան պատվիրակությունը չորեքշաբթի օրը շարունակելու է հանդիպումները ամերիկյան ուսումնական հաստատություններում:

XS
SM
MD
LG