Մատչելի հղումներ

ԱՄՆ-ը ոչնչացրել է Դաեշի ֆինանսական հոսքերի համակարգողին


Pakistani faithful offer Eid al-Fitr prayers to celebrate the end of the holy month of Ramadan in Peshawar, Pakistan.
Pakistani faithful offer Eid al-Fitr prayers to celebrate the end of the holy month of Ramadan in Peshawar, Pakistan.

Միացյալ Նահանգները Դաեշի ահաբեկիչներին հերթական հուժկու հարվածն է հասցրել: ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Էշթոն Քարթերը հայտարարել է, որ ամերիկյան զինուժը Սիրիայում ռմբակոծումների ընթացքում ոչնչացրել է Դաեշի առաջնորդներից մեկին՝ «Իսլամական պետություն» խմբավորման ֆինանսների նախարար Հաջի Իմանին։

«Մի քանի ամիս առաջ մենք սկսեցինք Դաեշի պահեստների ոչնչացումից, որտեղ նրանք կանխիկ գումարներն էին պահում, իսկ այժմ ոչնչացրել ենք առաջնորդի, որը ղեկավարում էր ֆինանսական հոսքերը։ Այսպիսով, մենք կանխում ենք ահաբեկիչներին աշխատավարձ վճարելու Դաեշի կարողությունները», - նշել է Քարթերը:

Ահաբեկիչների առաջնորդներից մեկի ոչնչացման մասին լուրը ստացվել է, երբ Եվրոպայում շարունակվում են հակաահաբեկչական գործողությունները։Բրյուսելի ոստիկանությունն ամբողջովին մեկուսացրել է Բելգիայի մայրաքաղաքի Սհարբեք արվարձանը, որտեղ բնակվում էին օդանավակայանում հարձակում կազմակերպած ահաբեկիչները եւ պայթուցիկներ արտադրում: Տեղում գտնվող լրագրողները հաղորդում են, որ արվարձանում լսվում են պայթյուններ եւ կրակոցներ:

Բելգիացիների կարծիքով, ահաբեկչության դեմ պայքարում հաջողության հասնելու համար ուժային միջոցները բավարար չեն: Լարբի Արբաուի կարծիքով, կարեւոր է, որ Եվրոպայի մահմեդականներն իրենց չզգան մեկուսացված.

«Հակառակ դեպքում, իրենք իրենց մերժված են զգում եւ ահաբեկիչների քարոզների զոհ դառնում»:

Բրյուսելում էր նաեւ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին՝ Բելգիայի ժողովրդին աջակցություն եւ օգնություն առաջարկելու նպատակով: Ահաբեկիչների համար ԱՄՆ-ի պետքարտուղարն ունի հատուկ ուղերձ.

«Մենք, քաղաքակիրթ աշխարհը, չենք ահաբեկվելու, մեր համոզմունքները չենք փոխելու, ընդհակառակը, դառնալու ենք ավելի ամուր եւ վճռորոշ ու չենք հանգստանալու, մինչեւ աշխարհի երեսից չջնջենք ձեզ՝ ձեր նիհիլիստական եւ երկչոտ համոզմունքներով»:

Ջոն Քերրին ընդգծել է, որ Դաեշի ոչնչացումը երկարատեւ եւ լուրջ աշխատանք է, որը կպահանջի տարբեր մշակույթների եւ հավատքների համագործակցություն:

XS
SM
MD
LG