Մատչելի հղումներ

Ահաբեկչական նոր հարձակումների պատճառով Գուանտանամոյի բանտի փակումը հայտնվում է մեծ հարցականի տակ


2ՕՕ2 թվականից ի վեր Գուանտանամոյի բանտում պահվող կալանավորների ավելի քան 85 տոկոսը տեղափոխվել է այլ երկրներ։ Այսօր այստեղ մնացել է հարյուրից պակաս կալանավոր, եւ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը նպատակադրվել է փակել այս հաստատությունը։ Վարչակազմի պաշտոնատար անձինք ասում են, թե բանտում արված լուսանկարներն անգամ ցույց են տալիս, թե ինչպես են այստեղ առանց դատավարության իրականացվել երկարաժամկետ կալանավորումներ ու տանջամիջոցներ։

Ինչպես ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության Գուանտանամոյի հարցերով դեսպանորդ Փոլ Լյուիսն է ասում. ՝՝Ընդունելով այն փաստը, որ կալանավայրից ազատ արձակված նախկին մի շարք բանտարկյալներ, հետ վերադառնալով, սպանել են ամերիկացիների, այսօր խոսում ենք ոչ թե այս կալանավորներին ազատ արձակելու մասին է, այլ՝ այլ վայրեր տեղափոխելու՛՛։
Հանրապետական օրենսդիրները սակայն վստահ են, որ այս բանտն այսօր շատ ավելի կարեւոր է, քան երբեւէ։

Օրինակ Դանա Ռոհրաբախերի խոսքերով, զուր են Ամերիկային մեղադրում անմեղ մարդկանց սպանած ահաբեկիչներին Գուանտանամոյում պահելու մեջ։ Չեմ ուզում, ասում է նա, որ մեր երկիրը թույլ երկրի տպավորություն թողնի։

ԱՄՆ-ի հետախուզական գործակալությունների տվյալներով, Գուանտանամոյից այլ բանտեր տեղափոխված կալանավորների 5 տոկոսն է վերադարձել ահաբեկչական խմբավորումներ։ Սակայն մի շարք օրենսդիրներ այն մտավախությունն ունեն, որ Գանայի կամ Ուրուգվայի նման որոշ երկրներ չունեն նրանց հետեւելու մեխանիզմներ։
Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսի խսոքերով. ՝՝Գանան հիանալի երկիր է, սակայն փաստն այն է, որ այն չունի այնպիսի հետախուզություն, որը կարողանար հետեւել նախկին կալանավորներին՛՛։

Եվ այսօր, որքան մեծանում է այլ երկրներ տեղափոխման ենթակա կալանավորների թիվը, այնքան ավելի է խորանում այս բանտը փակելու կամ չփակելու խնդիրը։

Եթե իմանայինք, որ գեթ մեկ երեխա կփրկվեր, եթե ազատ չարձակվեին այս կալանավորները, նախընտրելի է բոլոր 9Օ-ին էլ պահել այս բանտում, ասում է կոնգրեսականներից Ռոհրաբախերը

Այնպես որ Գուանտանամոն փակելու նախագահ Օբամայի ծրագիրը դեռեւս սպասողական իրավիճակում է, հատկապես, երբ աշխարհի որեւէ վայրում տեղի է ունենում այնպիսի ահաբեկչություն, ինչպիսիք էին երեքշաբթի օրը Բրյուսելի զույգ պայթյունները։

XS
SM
MD
LG